Հրազենային վիրավորումով 27–ամյա երիտասարդ է տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ. Դեպքի վայրում 3 պարկուճ է հայտնաբերվել
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ սեպտեմբերի 19–ին, հրազենային վիրավորումով 27–ամյա երիտասարդ է տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի բժշկական կենտրոնից։ Նրանց խոսքով՝ երիտասարդն իրենց մոտ է տեղափոխվել ժամը 12։20-ին եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած խումբը հայտնաբերել է որսորդական հրացանից կրակված 3 պարկուճ։ Կրակողի ինքնությունն արդեն պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերման ուղղությամբ։