Պիտի ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որ կարողանանք մեկնաբանել. Հովիկ Աղազարյանը` Վանեցյանի հրաժարականի մասին

Պիտի ինչ-որ ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որպեսզի մենք լիարժեք կարողանանք մեկնաբանել պարոն Վանեցյանի հրաժարականը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

«Շատ դժվար է մեկնաբանել էդ ամեն ինչը, որովհետեւ նախ պարոն Վանեցյանի հրապարակած տեքստի ձեւակերպումները մի քիչ հստակ չէին,  եւ եթե նույնիսկ ենթադրության մակարդակով մենք մտածենք, թե ինչ էր ուզում ասել իր մտքերով, ապա դժվար է մեկնաբանել: Պիտի ինչ-որ ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որպեսզի մենք լիարժեք կարողանանք մեկնաբանել: Ես շատ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` տարաձայնություններ եղել են ամեն դեպքում, որ ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել. «Դե եթե աշխատանքից ազատում են, կամ ազատվում են, դա նշանակում է` վերադասի եւ ստորադասի միջեւ ինչ-որ տարաձայնություններ կան: Ես խիստ կասկածում եմ, որ վարչապետը կարող է սպային ոչ վայել հանձնարարություններ տալ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին հրաժարական է տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մեկնաբանելով իր հրաժարականը՝ նա նշել է, որ որոշումն այնքան վստահ է ընդունել, որքան ընդունել էր ԱԱԾ-ն գլխավորելու որոշումը։

Ադրբեջանը մեկ շաբաթում Արցախի ուղղությամբ արձակել է 700 կրակոց Չի լուծվելու այդ հարցը որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակ է. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին (Տեսանյութ) «Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է». Փաշինյանին Կապանում դիմավորել են ակցիայով (Տեսանյութ) Ո՞նց հայ մայրիկին համոզես, որ իր զինվոր որդուն մուրաբա չուղարկի. Փաշինյան (Տեսանյութ) Ո՞ւմ աշխատավարձն է բարձրացել. Փաշինյանը փաստեր է ներկայացրել ՀՔԾ-ում վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիներինը միասին վերցված. Փաշինյան Մի զինծառայողն ինքն իր վրա է կրակել. Դավիթ Տոնոյանը՝ նախօրեի միջադեպի մասին (Տեսանյութ) Ոնց որ էդ ասողների իշխանությունների օրոք հայերի 70 տոկոսը թիֆլիսահայ էր. Փաշինյանը հեգնեց (Տեսանյութ) 2019-ի վերջին Հայաստանում ստեղծվել են 81 534 նոր աշխատատեղեր. Փաշինյան Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքի բնակարանի խնդիրը կլուծվի 2020թ. Հաջողվել է հարկային եկամուտները ավելացնել 505.4 միլիարդով. փաստ № 1 Այգավան գյուղում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ Բարեւն էլ ժամով պիտի տանք. Փաշինյանն ասուլիսը սկսեց կատակով (Տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Կապանում (ուղիղ)
Ամենաընթերցված
Քաղաքական դալտոնիզմը հաղթահարելու հրամայական Սա էլ կանցնի, ամուր եղեք․ Շարմազանով Գագիկ Ծառուկյանի խոսքերը խեղաթյուրել ցանկացող սորո... «Լատենտ համակրություն, Համլետի հոր ուրվական». սրան... Փողոց փակելով մարզպետ դառավ, հիմա ասում է՝ փողոցնե... «Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն» Սոցցանցերում զինծառայողների ակտիվությունը հակառակո... Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավա... «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք ասող... Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր... Արմեն Հովհաննիսյանը սեփական կյանքով փրկեց առնվազն ... Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն... «Ու էս կենդանին ոստիկան է. Ականջդ կանչի, Վլադիմիր ... Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են... Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերն... «Ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան ձեր վարկածը». mamu... Արթուր Վանեցյանը գրառում է արել Ինստագրամում հայտնված սպիտակ վագրը Գ. Ծառուկյանին ... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տեղի կունենա Կապանում Ստիպված եմ հիասթափեցնել վարչապետ Փաշինյանին. Հայաս...
website by Sargssyan