Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան Ոստիկանության մեծաթիվ ուժեր՝ Կառավարական ամառանոցների մոտ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, ԱՄՆ ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվ Օկուպացված Արցախում ականի պայթյունից 400 ադրբեջանցի մահացել է կամ վիրավորվել Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել են Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք Առանձին վերցրած որևէ երկիր կամ դաշնակից չի կարող լիարժեք լուծել մեր անվտանգային խնդիրը. Ավետիք Չալաբյան Արտակարգ վիճակ, Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով, 300 տոննայից ավելի ջուր. Shamshyan Պետական մոնիթորինգը պետք է թոթափել անիմաստ թղթաբանությունից. Հրայր Կամենդատյան Էրդողանը վստահություն է հայտնել, որ օկուպացված Ստեփանակերտը կդառնա զարգացման և խաղաղության նոր կենտրոն Կովկասում


Պո­պու­լիզ­մի կյան­քը շատ կարճ է, կշիռ է պետք ունե­նալ

Վերլուծություն

Սեպտեմբերի 21-ին տեղի է ունենալու վարչապետ Փաշինյանի՝ երկար սպասված այցը ԱՄՆ: Իսկ հաջորդ օրը Լոս Անջելեսում վարչապետը նախատեսում է հանդիպում ունենալ տեղի հայերի հետ և ելույթով հանդես գալ Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց՝ «Գրանդ պարկ» կոչվող տարածքում։

Նախատեսվում է մոտ 20 հազար մարդու ներկայություն՝ Կալիֆորնիայի մեկ միլիոնանոց հայ համայնքից։

Սփյուռքի հայ համայնքների հետ Հայաստանի պաշտոնական շրջանակների հանդիպումները կարևոր են, բայց մի՞թե վարչապետի այցը պետք է սահմանափակվի միայն Լոս Անջելեսում տեղի ունեցող հավաքով, քանի որ իշխանափոխությունից հետո նոր իշխանություններն այդպես էլ չեն կարողանում բեկումնային առաջընթաց գրանցել հայ-ամերիկյան հարաբերություններում: Երկկողմ փոխգործակցության համար պետք է քննարկման սեղանին դրվեն առարկայական ծրագրեր, որոնք դեռևս չկան, այնինչ աշխարհում թիվ մեկ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարող է լուրջ խթան լինել մեր տնտեսության համար:

Պատահական չէ, որ ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից Փաշինյանը բացահայտ բողոքեց, որ ԱՄՆ-ի կողմից իրենց կատարած հեղափոխությունը բավարար չափով ուշադրության չի արժանացել: 

Խնդիրն այն է, որ վարչապետին իր պաշտոնավարման ընթացքում չի հաջողվում հանդիպել ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հետ: ԱՄՆ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում հետ Փաշինյանին հաջողվել է հանդիպել, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր, որն էլ օրերս հրաժարական տվեց:

Որպես հիմնավորում, թե ինչու ՀՀ վարչապետին չի հաջողվում հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել նախագահ Թրամփի հետ, որոշ վերլուծաբաններ նշում են, թե հնարավոր չի լինում ձևավորել այնպիսի օրակարգ՝ իր տնտեսական ասպեկտներով հանդերձ, որը կհետաքրքրի ԱՄՆ ներկայիս վարչակազմին:

Իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պարբերաբար հայտարարում է, թե հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակում, և հույս հայտնում, որ կգա ժամանակը, երբ Փաշինյանը կհանդիպի Թրամփի հետ:

Չնայած արտգործնախարար Մնացականյանի հուսադրող հավաստիացումներին, վարչապետի այցի օրակարգից կարող ենք եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները մի քանի անհաջող փորձից հետո կարծես թե հույսները կտրել են, որ կարող են հանդիպման արժանանալ ԱՄՆ նախագահի, պետքարտուղար Պոմպեոյի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:

Իսկ որո՞նք են այն պատճառները, որ ԱՄՆ ղեկավարությունն անմատչելի է ՀՀ իշխանությունների համար:

Պատճառները հասկանալու համար առաջին հերթին պետք է դիտարկենք հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից տարվող քայլերը, որոնք ի ցույց են դնում կառավարությանը բնորոշ դիլետանտիզմը, քանի որ հեղափոխության ընթացքում քայլողները հայտնվել են այնպիսի պատասխանատու պաշտոններում, որ գլուխ չեն կարողանում հանել իրենց գործառույթներից, և մինչև հասկանան, թե ինչպես կարելի է աշխատել գործընկերների հետ, փոխգործակցության պատեհ ժամանակն արդեն վաղուց անցած կլինի:

Որպես ասվածի վառ օրինակ՝ կարելի է բերել Արարատ Միրզոյանի՝ վերջերս շուրջ 12 օր տևած անբովանդակ այցը ԱՄՆ, որը գրեթե ոչինչ չտվեց մեր երկրին, բացի պետբյուջեի վրա կլորիկ գումար արժենալուց:

Այսպիսով, պատահական չէ, որ փորձագետներն ու մասնագետներն արդեն կարծիք են հայտնում, թե ՀՀ նոր իշխանությունները պրոֆեսիոնալ են միայն հավաքների և միտինգների կազմակերպման գործում, դրանք լինեն Երևանի կենտրոնում, թե Լոս Անջելեսում, սակայն երբ գործը հասնում է գործնական ծրագրերի առաջ քաշմանը և իրականացմանը, մեր իշխանությունները ի ցույց են դնում իրենց անճարությունը:

Վարչապետ Փաշինյանը պետք է հասկանա, որ պոպուլիզմի կյանքը շատ կարճ է, պրոֆեսիոնալ մոտեցում է պետք որդեգրել, պետք է կշիռ ունենալ, որպեսզի ԱՄՆ-ի պես պետությունները հաշվի նստեն քեզ հետ:

ԱՐՏԱԿ ԳԱԼՈՅԱՆ

Արժեզրկվում է բարերարի ինստիտուտը. Նաիրի Սարգսյան Խաղաղ հավաքների իրավունքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ. Մենուա ՍողոմոնյանՆիկոլն ո՞վ է, որ որոշի` հանուն ինչի´ են զոհվել մեր տղաները. Դավիթ ՍարգսյանԻմ էլեկտրաէներգիայի վճարը. 50 եվրո ամսական 200 քառակուսի մետրի համար. hնարավո՞ր է դա Էստոնիայում «Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին. Past.am Փաշինյանը, եկեղեցին պառակտելու փոխարեն ավելի համախմբեց այն Ադրբեջանը դույզն-ինչ չի նվազեցրել իր պահանջները Սամվել Կարապետյանի ակնարկը. սկզբունքորեն նոր ուժի շուրջ համախմբման հրամայականը Հայաստանի իշխանությունները որոշել են հետևել Ադրբեջանի օրինակին Փաշինյանը հենց այս հոդվածներով է պատժվելու․ Ավետիք Չալաբյան Կապանում անցկացվում է միջազգային երաժշտական ​​փառատոնՓաշինյանի պես սրբապիղծն ընդունակ է ամեն ինչի. քաղաքացիՍահմանադրությունն այսօր ոչ միայն իրավական, այլ նաև ազգային անվտանգության հարց է․ Նաիրի Սարգսյան Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան «ՀայաՔվեն» շնորհավորում է ՀՀ Սահմանադրության օրվա առիթով Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըԼուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը թիմակիցների հետ մասնակցում է Սամվել Կարապետյանի պաշտպանության երթինՆաիրի Սարգսյանը մասնակցում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաքին Որքան կտևի Ռուսաստան-Ադրբեջան հակամարտությունը․ BBC Եկեղեցու դեմ ելնողները վաղը քրեորեն պատժվելու են. Ատոմ ՄխիթարյանՈստիկանության մեծաթիվ ուժեր՝ Կառավարական ամառանոցների մոտ Մենք պետք է ինտեգրվենք բոլոր այն կառույցներին, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի անվտանգության, բարեկեցության խնդիրը լուծելուՆախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, ԱՄՆ ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվՕկուպացված Արցախում ականի պայթյունից 400 ադրբեջանցի մահացել է կամ վիրավորվել Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել ենՓաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարքՊատշգամբը փլուզվել է մի կնոջ վրա, ծառեր են ընկել մեքենաների վրա. ՌԴ (տեսանյութ) Առանձին վերցրած որևէ երկիր կամ դաշնակից չի կարող լիարժեք լուծել մեր անվտանգային խնդիրը. Ավետիք ՉալաբյանԱրտակարգ վիճակ, Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով, 300 տոննայից ավելի ջուր. Shamshyan Պետական մոնիթորինգը պետք է թոթափել անիմաստ թղթաբանությունից. Հրայր Կամենդատյան Էրդողանը վստահություն է հայտնել, որ օկուպացված Ստեփանակերտը կդառնա զարգացման և խաղաղության նոր կենտրոն ԿովկասումԻնչպես Դիանա Հարությունյանը հուզվեց՝ անակնկալ ամուսնության առաջարկություն ստանալիս. Բացառիկ հոլովակ Իշխանությունները լայն թափով գրոհ են սկսել ընդդիմության դեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի միացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Արևմուտքը կատաղել է ՇՀԿ-ին անդամակցելու որոշման առիթով Կապանցիները կվայելեն Մարթա Արգերիխի 3 համերգները, ուսանողները անվանիների հետ հանդես կգան նույն բեմումՕդի ջերմաստիճանը վաղը կնվազի Հրդեհ՝ Երևանի «Yans» երաժշտական ակումբում և ռեստորանային համալիրում«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Աջափնյակի գրասենյակն սկսում է դասընթացների և միջոցառումների շարքՀայաՔվեն» կազմակերպել է «Արվեստի ձայնը» խորագրով համաժողով` մեկտեղելով առաջատար մտավորականներին Բրիտանացիները կկարողանան արևային վահանակներ տեղադրել իրենց պատշգամբներում Ֆասթ Բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի իրականացմանը Կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներ Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Վանաձորի, Ստեփանավանի մի շարք հասցեներում, Տավուշի մարզի որոշ բնակավայրերում հուլիսի 7-ին Մեսսին արձագանքել է Ժոտայի ողբերգական մահվանը26 աթս-ներ հարձակվել են Ռոստովի մարզի վրաՀանրապետությունը ցնցած ողբերգական ավտովթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և 2 ժամ անց գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել տնից, որտեղ էլ հանդիպել է 17-ամյա ընկերներին․ կեսգիշերին մոտ ծնողները իմացել են ցավալի ու դաժան լուրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ2 զինծառայող տեղափովել է հիվանդանոց․ ինչ է կատարվել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված