Էրդողանի փեսան պայմանական ազատազրկման է դատապարտվել
ՄիջազգայինԹուրք ֆուտբոլիստ Արդա Թուրանը, որը ներկայում հանդես է գալիս հայրենիքում, սակայն որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», երկու տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել:
Ինչպես հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները, 32-ամյա ֆուտբոլիստի պատիժը պայմանական բնույթ է կրում, քանի որ նախկինում նա դատապարտված չի եղել: Թուրանն ազատությունից կզրկվի առաջիկա տարիներին կրկին իրավախախտման գրանցման դեպքում:
2018-ի հոկտեմբերին Թուրանը ծեծկռտուք էր սարքել թուրք երգիչ Բերքայ Շահինի հետ Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում և կոտրել էր կատարողի քիթը: Տուժածի խոսքով՝ Թուրանն անհանգստացնում էր իր կնոջը:
Ֆուտբոլիստն, իր հերթին, բախումը մեկնաբանել էր թյուրիմացությամբ: Ավելի ուշ Թուրանը ներողություն էր խնդրել Շահինից:
2018-ին Թուրանն ամուսնացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր՝ Ասլիհան Դողանի հետ: