​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​ Ադրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին


Ին­չո՞ւ փլուզ­վե­ցին հա­սա­րա­կու­թյան հույ­սե­րը

Վերլուծություն

Անցած տարվա գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարդկանց մեջ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին կհաջողվի երկրի սոցիալտնտեսական կյանքում շատ արագ դրական փոփոխությունների հասնել, սակայն մեկուկես տարի անց պարզ է դառնում, որ բնակչության հույսերը չեն արդարացել, ավելին՝ դժգոհությունները գնալով խորանում են։

Ի՞նչն է պատճառը, որ նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվում գտնել երկրի «թռիչքային զարգացման» բանալին։ Այս խնդիրն ունի խորքային բնույթ, և իշխանությունը, ի սկզբանե տեսնելով հասարակության շրջանում էյֆորիկ տրամադրությունները, այնպիսի ծանրություն է վերցրել իր ուսերին, որը չի կարող տանել մի քանի պատճառներով։

Նոր կառավարության և խորհրդարանի ձևավորումից հետո բոլոր հնարավորությունները կային, որպեսզի դրանց կազմում ընդգրկվեին պրոֆեսիոնալներ, որոնք կարող էին գլուխ հանել իրենց ոլորտի խնդիրներից և դրանց լուծումներ տալ։

Սակայն ընտրվեց կադրային քաղաքականության այլ տարբերակ, և կադրերի ընտրության հարցում առաջնային պլանում դրվեց հեղափոխության իրականացմանը ներդրում ունենալու կամ, այլ կերպ ասած, «քայլելու» գործոնը։

Արդյունքում կառավարման բարձր օղակներում հայտնվեցին բազում ոչ պրոֆեսիոնալներ, որոնք անգամ գաղափար չունեն պետական կառավարման համակարգի մասին։ 

Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Փաշինյանը անձամբ է փորձում զբաղվել տարբեր ոլորտների հարցերով, իսկ այդ ընթացքում իր թիմի անդամների մեծամասնությունը մնում է ստվերում։

Մյուս կարևոր պատճառը, որ նոր իշխանությունները չկարողացան արդարացնել հասարակության հույսերը, այն է, որ նրանք չունեն հստակ ծրագիր և ռազմավարություն։

Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում առաջ քաշվեց «տնտեսական հեղափոխության» գաղափարը, սակայն կառավարության ծրագրից պարզ դարձավ, որ այդ ծրագիրը շարքային ծրագիր է, ինչպիսին ներկայացվել է տարբեր տարիներին։

Հասնելով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմն այդպես էլ չգիտակցեցին, որ տնտեսության զարգացման համար պետք է բարենպաստ միջավայրի ձևավորում, որը հնարավորություն կտա օտարերկրյա ներդրումներ ներգրավել։ 

Սակայն իշխանությունները այդպես էլ չկարողացան ձևավորել համապատասխան ներդրումային միջավայր, քանի որ իրենց կողմից տարվող քաղաքականությունն անկանխատեսելի է, իրենք չունեն քայլերի հաջորդականություն նախատեսող ռազմավարություն և շատ արագ կարող են որոշումները մեկը մյուսի հետևից փոխել։

Իսկ բիզնեսը կանխատեսելիություն է սիրում։

Իշխանություններին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց գրանցել արտաքին քաղաքականության ոլորտում։

Նրանք կարծում էին, թե իրենց փորձը բավարար է, սակայն վարեցին իներցիոն արտաքին քաղաքականություն՝ առանց նախաձեռնողականության։ 

Իշխանությունների հիմնական նպատակը դարձավ ոչ թե գործընկերների հետ շահավետ փոխգործակցությունը, այլ իրենց իմիջը պահելը, այդ նպատակով էլ իրենք ավելի շատ խոսում են ոչ թե հարաբերությունների բովանդակության, այլ այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվում բարձր պահել Հայաստանի ինքնիշխանությունը։

Սա է պատճառը, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերություններում գրեթե առաջընթաց չկա, ավելին՝ առկա է խորը անվստահություն, ինչպես, օրինակ՝ առկա է հայ-ռուսական հարաբերություններում։

Հեղափոխականների անհաջողությունների մյուս կարևոր պատճառն այն է, որ նրանք այդպես էլ քայլեր չձեռնարկեցին հասարակությանը համախմբելու և բաժանարար գծերը վերացնելու ուղղությամբ, և արդյունքում շարունակվեց պայքարը հնի ու նորի, սևի ու սպիտակի միջև, իսկ հասարակության նման հատվածականությունը բերեց ատելության և թշնամանքի դոզայի ավելացմանը։

Եվ թշնամանքի աճի պայմաններում արդեն դժվար է խուսափել հիասթափությունների և դժգոհությունների կուտակումից։

Այսպիսով, ներկայիս իշխանության պաշտոնավարումը ցույց տվեց, որ կան լուրջ բացթողումներ, սակայն հարցն այն է, թե արդյոք Փաշինյանը և իր թիմը ունա՞կ են դասեր քաղել այդ սխալներից։ Ավելին, երբևէ կգիտակցե՞ն այդ սխալները, թե՞ կշարունակեն անսխալականության պատրանքի ու շղարշի տակ մնալ

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ջազի ոգին՝ Կոմիտասի երաժշտության տանը.Արցախի «Ջազ» նվագախումբը նորովի ներկայացավ հանդիսատեսին Ազատամուտ գյուղի բնակչի տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերվելՄայր Աթոռը հայտարարություն է տարածելԵղիշե Մելիքյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերըԵթե Կիևը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, Մոսկվան պատրաստ է սպասել. ՊուտինՈչ ոք չի կարողանա մեզ ծնկի բերել. Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպմանըՍտեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. ԶատուլինՂրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. Ղրիմի ղեկավարՊորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ«ՀայաՔվեն» Ստեփանավանի գրասենյակում ամփոփեց ամառային դպրոցըՊտտահողմ՝ Գեղամա լեռներում (տեսանյութ)Այս իշխանությունը հոգեվարքային վիճակում է. Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը հավերժ չէ, գալու են նոր մարդիկ և պահանջներ են ներկայացնելու. Արմեն Մանվելյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմին Ucom-ի Վաճառքի և սպասարկման նոր կենտրոն՝ Մաշտոցի 7/4 հասցեում Հոլանդիայում արևային վահանակների սեփականատերերի մեկ երրորդը փոխհատուցել է իրենց ծախսերը Անի Լորակը փոխել է քթի ձևն ու դեմքի ուրվագիծը. պլաստիկ վիրաբույժԶվարթնոց օդակայանում բացվել է YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքըՊլեխանովի համալսարանի դիպլոմով՝ ճանապարհ դեպի ապագա Որտե՞ղ է իր հանգիստն անցկացնում Նիկոլ ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Լոռիում, մեծավանցիները դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​ Օգոստոսի 4-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրում ենք լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելու տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները. ԿոստանյանՈղբերգական վթար՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավորIDBank-ի պրեմիում դասի նոր բիզնես քարտը՝ Mastercard Business Preferred Կիևում ՌԴ-ի հարվածի հետևանքով զnhերի թիվը հասել է 31-իՏարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն, դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են․ ՍուրենյանցՀայաստանը վերածում են ոստիկանական բռնապետության Ամերիկյան առաջարկի մութ կողմերը Ադրբեջանի հերթական լկտիացումը և ռուսական մեղմիկ արձագանքը «Տատս դարբնի պես հղկել է ինձ»․ կորուստ՝ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի ընտանիքումՈղբերգական վթար․ մահացել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա․ ՌԴ130 մլն դրամ պետական բյուջեից՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար (տեսանյութ)Ջուր չի լինելուՀանքարդյունաբերությունը «ներսից». ԶՊՄԿ-ն ու CaseKey-ն ուսանողներին մոտեցնում են ոլորտին ՏԱՍՍ–ը կատարել է Բաքվի պահանջը՝ հեռացնելով Ստեփանակերտ անվանունը հոդվածից«Իմ սիրտը զբաղված է». Յանա Դանիելյանի խոստովանությունըՍելավային հոսքերի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴՈՄՈՒՍ OUTLET՝ հարմարավետություն բոլորի համարՌուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. փոխարժեքն` այսօրԱդրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի«Արցախ» ջազ նվագախմբի բացօթյա համերգը՝ Երևանում (տեսանյութ)Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Արմավիր» մասնաճյուղը Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՔաղբանտարկյալների թվի աճը՝ որպես իրավական և քաղաքական խնդիրԲջնի գյուղում մեքենա է այրվելԲյուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջեյ Լո. ով է կազմակերպիչը. «Ժողովուրդ»ՔՊ-ի ներսում մշուշոտ վիճակ է. Փաշինյանը տեսադաշտից «անհետացել» է. «Ժողովուրդ»Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմինՍյունիքում ՀՀ նախագահը հայտարարում է, թե երկրում «լիքը փող կա»․ Հրայր Կամենդատյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված