Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է ընդունել: Պատճառը Աբեի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո եւ հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչեւ 10 տոկոս բարձրացնելուց առաջ:

Եթե անցյալ տարվա հոկտեմբերին կառավարությունում վերադասավորումների ընթացքում նախարարներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները, ապա հիմա նախկին պաշտոնին կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան եւ ֆինանսների նախարար Տարո Ասոն:

Երկու նախարար կփոխվեն, ինչպես Ճապոնիայում է ընդունված ասել, «հորիզոնական կարգով»՝ ԱԳ նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, իսկ ԱԳՆ-ն կղեկավարի տնտեսության վերականգնման գործերով ներկայիս նախարար  Տոսիմիցու Մոտեգին: Եվս 2 մարդ, որոնք նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ են զբաղեցրել, կրկին կվերադառնան կառավարություն, իսկ մնացյալ 13-ը առաջին անգամ կմտնեն կառավարության կազմ:

Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին կհայտարարվի կառավարության նոր կազմը: Այնուհետեւ այսօր երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատվելու արարողությանը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձեւավորված:

N1 ԻԴԵԱԼական Սյունիք. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է «Ուկրաինայում ծնվածները». Զապորոժիեի հայ համայնքը իրականացրել է ակցիա՝ նվիրված նացիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրվան (լուսանկարներ) Գյումրիի Հյուսիսային ավտոմաքսատանը 30 հոգի արդեն ընդունվել են աշխատանքի, մնացածը Երեւանից են գալու. ՊԵԿ տեղակալ Թբիլիսիի շենքերից մեկում պայթյունից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան Նախ պետք է իրա­կա­նաց­վի «Աշ­խա­տի՛ր, կա­ռա­վա­րու­թյուն» ծրա­գի­րը Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել (տեսանյութ) Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք. Փաշինյանը բավարարված է ՊԵԿ-ի աշխատանքով Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վարչապետի թեկնածու ներկայացող Անի Զախարյանին Իջևանում 23-ամյա հարսը ծննդաբերել է մահացած պտուղ. հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը. Արթուր Դանիելյան Ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ 18-ամյա երիտասարդի մարմինը մոխրացել է ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրությամբ է հանդես եկել Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր․ Արմեն Սարգսյան
Ամենաընթերցված
Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ... ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու Հրա... Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց... Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա...
website by Sargssyan