Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է ընդունել: Պատճառը Աբեի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո եւ հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչեւ 10 տոկոս բարձրացնելուց առաջ:

Եթե անցյալ տարվա հոկտեմբերին կառավարությունում վերադասավորումների ընթացքում նախարարներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները, ապա հիմա նախկին պաշտոնին կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան եւ ֆինանսների նախարար Տարո Ասոն:

Երկու նախարար կփոխվեն, ինչպես Ճապոնիայում է ընդունված ասել, «հորիզոնական կարգով»՝ ԱԳ նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, իսկ ԱԳՆ-ն կղեկավարի տնտեսության վերականգնման գործերով ներկայիս նախարար  Տոսիմիցու Մոտեգին: Եվս 2 մարդ, որոնք նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ են զբաղեցրել, կրկին կվերադառնան կառավարություն, իսկ մնացյալ 13-ը առաջին անգամ կմտնեն կառավարության կազմ:

Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին կհայտարարվի կառավարության նոր կազմը: Այնուհետեւ այսօր երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատվելու արարողությանը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձեւավորված:

Դաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ) Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ)
Ամենաընթերցված
Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին... 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայո... Պարո´ն աննախադեպ, թե «դուխ» ունես՝ հանրաքվեն մի չե... «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվու... Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխա... «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդի... Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փ... Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն... Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ուն... «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ... ««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտն... Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամին... Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարար... 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հ... Խուսափեք լայքահավաք գործերից, դրանցով բանի չեք հաս... Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանու... Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կ... Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերին դասերը դպրոցում... Տեսնես նրանք, ովքեր խոսում են Նիկոլի հրաժարականից,...
website by Sargssyan