Արցախն ինչ-որ մեկի գրպանի հայրենասիրական խաղալիքը չէ

Հայկական մեդիայում ամենից շատ շահարկվող «միասնություն» և «պառակտում» եզրույթները եթե ենթարկենք ստրուկտուրալիստական ու նշանագիտական վերլուծության, ապա կարող է պարզվել, որ դրանք դատարկ ու անբովանդակ կատեգորիաներ են:

Օրինակ՝ անընդհատ խոսում են Հայաստան-Արցախ միասնությունից կամ էլ ամեն առիթով դատապարտում պառակտումը՝ առաջնային պլան մղելով հայաստանցի-արցախցի տարանջատման անթույլատրելիությունը:

Ամենամեծ խնդիրն այն է, որ այս դիսկուրսում հայտնված մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ընդհանրապես ինչի մասին են խոսում, չեն կարողանում սահմանել միասնության բովանդակությունը, ինչպես նաև ցույց տալ դրա չափորոշիչները: Եվ հենց միասնության եզրույթի անմեկնելի կարգավիճակն էլ սաղմնավորում է պառակտման մասին իռացիոնալ առասպելներն ու դիցաբանական դավադրությունները:

Սա չափազանց լուրջ մարտահրավեր է, քանի որ քաղաքական ու հասարակական տիրույթում անբովանդակ այս դիսկուրսը տիրապետող դիրքեր է զբաղեցնում:

Մենք պետք է ի վերջո հասկանանք, թե ի՞նչ ենք ուզում Արցախից, ի՞նչ ենք ակնկալում և պահանջում: Թերևս ամենակարևորն այն փաստի գիտակցումն է, որ Արցախը ինչ-որ մեկի գրպանի հայրենասիրական խաղալիքն ու գաղափարական քմահաճույքի առարկան չէ:

Արցախին սեր խոստովանելու լպրծուն և արհեստական մրցավազքի ժամանակներում ենք ապրում։

Հերթով ու շարքով փորձում են ապացուցել, թե ով է ավելի շատ սիրում Արցախն ու ինչերի է պատրաստ հանուն Արցախի։

Կարծում եմ, բանական ու ադեկվատ արցախցիները թքած ունեն այս երեսպաշտության ու կեղծիքի վրա, քանի որ նույնիսկ սատկած հավը կարող է գլխի ընկնել, որ Երևանում Արցախն ընդամենը քարոզչական մանրադրամի կարգավիճակ ունի և քաղաքական միջանցքներում օգտագործվում է նեղ ու անձնական նպատակների կյանքի կոչման համար։ Տրամաբանությունն հետևյալն է․ եթե ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, արժանանալ ամբոխի ծափահարություններին և լայքերին, ապա պաշտի՛ր Արցախը, դատապարտի՛ր Արցախի և Հայաստանի միջև սեպ խրողներին, գնա՛ Արցախ և հրապարակայնորեն հուզվի՛ր այդ սրբավայրի հմայքով։ Թերևս այսքանը բավական է ազգային ու ազգայնական, ինչպես նաև հայրենասեր արուի կամ էլ էգի կերպարի մեջ մտնելու համար։

Հանրային դիսկուրսում Արցախը գրեթե սրբադասված է ու ուխտավայրի կարգավիճակ ունի։ Ավելի ճիշտ Արցախն այդպիսին չէ, պարզապես Երևանի քաղքենի հայացքն է Շուշին ու Ստեփանակերտը, Մարտակերտն ու Հադրութը այդ անիրական ու լղոզված կերպարանքով պատկերել։ Ավելի ճիշտ Երևանն էլ չէ, այլ երևանյան բոհեմը՝ կիսագրագետ մտավորականությունն ու միջակության ձգտող քաղաքական գազանանոցը։ Խնդիրն այն է, որ մենք չենք փորձում տեսնել ու նկատել այն Արցախը, որն իրականում կա։ Մենք չենք ուզում սիրել արցախցի այն գյուղացուն, որն իրականում է։ Ընդհակառակը՝ մենք Արցախի ու արցախցու գոյություն չունեցող պատրանք ենք ստեղծել, պատրանք, որն հեռու է իրականությունից ու կտրված ճշմարտությունից։ Սա չափազանց լուրջ մշակութային խնդիր է, որը կարելի է ձևակերպել որպես ազգայնական էգոզիմ։ Այսինքն մարդը ինքն իրեն նույնականացրել է գաղափարի հետ։ Իր թշվառությունն ու անկարողությունը քողարկում է գաղափարով, ինքն իր չգոյությունը փոխակերպում է գոյության հենց այդ նույն գաղափարի անսպառ շահագործմամբ։ Հաջորդաբար անձնական քմահաճույքը դառնում է գաղափարի մեխը՝ բուն գաղափարը ծառայեցնելով որպես անհատի գայթակղությունների բավարարարման միջոց։ Ամենն այս հայրենասիրության հետ որևէ աղերս չունի, սա ընդամենը պարզունակ էգոիզմի դրսևորում է, երբ հայրենիքը դառնում է մարդու գերին, ամենօրյա սպառման արագ սնունդը, որը կծում ու թքում են, կծում ու թքում են և այսպես անվերջ։

Իսկ մենք էլ ապրում ենք խորհրդային այն թշվառ այլախոհների պես, այսինքն՝ առաջին տպավորությամբ այլախոհ և հանուն ազատության պայքարող, բայց իրականում՝ ԿԿԲ-ի դրածո և կամակատար։ Այս պարագայում խորհրդային ԿԿԲ-ի սրբազան պարտականություններն իր վրա է վերցրել փողոցային պառլամենտը։ Տարբերությունը միայն մեկն է․ այն ԿԿԲ-ի պես ֆիզիկապես չի սպանում, այլ ոչնչացնում է ներսից՝ աստիճանաբար քայքայելով ու կամաց-կամաց կրծոտելով մարդկային հոգին։ Դե անարյուն ինկվիզիցիայի դարաշրջանում ենք ապրում, երբ խարույկին փոխարինելու է եկել պոլիտկոռեկտությունը։ Եվ մենք ստիպված ենք ամեն օր ու ամեն ժամ ամեն մի տխմարի առջև կանգնած արդարանալ ու բացատրություններ տալ։

Վերջերս այս ամենը մի արցախցու պատմեցի, իսկ հետո էլ բնականաբար հարցրեցի, թե ինչպես են իրենք վերաբերվում էս կեղծ ու լղոզված իրականությունը։ Պատաստանը ուշագրավ էր․ զզվանքով։

Պետք չէ Արցախը ազգայնական էգոիզմի առարկա դարձնել և դրա շուրջ ինչ-որ երևակայական գոյություն չունեցող ուխտավայրի կերպար ստեղծել։ Պետք չի Արցախը տեսնել սեփական նեղ հայրենասիրական քմահաճույքի ու ճաշակի դիտանկյունից։

Սա չափազանց տհաճ մի հայտնություն է, որի հիմքում սողացող ավազն է։ Կեղծիքի վրա կանգնած կառույցն ինչ-որ մի օր փլվելու է՝ իր ավերակների տակ կործանելով ամեն մի լուսավոր դրսևորում։

Եկեք տեսնենք այն ինչ-որ իրականում կա, առանց պատրանքների ու եսասիրական նկրտումների, եկեք նկատենք և ճանաչենք իրական Արցախն ու արցախցուն՝ առանց զգացմունքային փսլիքների ու կեղծ հայրենասիրական կաղապարների։ Արցախը սրբադասվելու պետք չունի, հողի վրա կանգնած մարդիկ թքած ունեն ձեր եսասիրական հայրենասիրության վրա։ Արցախին մարդկային ու հողին կառչած պարզ արժեքներ են պետք, որը մենք չենք կարողանում տալ։

Քանի դեռ մեր՝ դեպի Ստեփանակերտ ուղղված հայացքը կեղծ է, արցախցիներից ավելին պահանջելը դատարկ մի զբաղմունք է։

Բեռնաթափվելու, կեղծ կաղապարներից, պատրանքներից ու միֆերից ազատագրվելու պետք ունենք, և՛ մենք և՛ իրենք։

Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. 1 հոգի տեղում մահացել է (ֆոտո) Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայում Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի տրվել է պաշտոնական ընթրիք Բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա. Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին (ֆոտո) Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամը հերթական խոշորածավալ սոցիալական ակցիան է իրականացրել Արմավիրի մարզում Հմայակի գինը՝ զրո «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Գ.Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը
Ամենաընթերցված
Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա... Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական... «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Ս... Նիկոլ Փաշինյանը հասել է Լոս-Անջելես Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք ... Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փ...
website by Sargssyan