Սինգապուրն ու ԵԱՏՄ-ն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կկնքեն հոկտեմբերի 1-ին

Սինգապուրն ու Եվրասիական տնտեսական միությունը մտադիր են ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր կնքել հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիմուր Մաքսիմովը:

«Ավարտին ենք հասցրել ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցային ողջ գործընթացը: Հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ տեղի կունենա, որի ժամանակ կստորագրվի այդ փաստաթուղթը»,- ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ համաձայնագիրը կարող է կնքվել հոկտեմբերի 1-ին Երեւանում:

Մաքսիմովի խոսքով՝ այժմ Սինգապուրի հետ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ծառայությունների եւ ներդրումների ոլորտում նմանատիպ համաձայնագրի ուղղությամբ:

«Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ բանակցությունները կավարտվեն: Այդպիսով, արդեն 2020-ին հնարավոր կլինի ստորագրել եւ վավերացնել ծառայությունների, ներդրումների, ապրանքների ազատ տեղաշարժի մասին ամբողջական համաձայնագիրը»,- ասել է Մաքսիմովը: 

All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկեր Բաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպից. Փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի դիմաց (ուղիղ) Իշխանությունները պետք է ելնեն ոչ թե քանդելու տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում Մխիթարյանի հիանալի նորամուտը «Ռոմայում», Օզբիլիսի առաջին գոլը «Փյունիկում» ԱՊՀ միջպետական խորհրդի՝ Դուշանբեի նիստում Հայաստանը դարձավ համանախագահող. 2021-ի նիստը տեղի կունենա ՀՀ-ում Ամուլսարի պաշտպանների հանրահավաքն ավարտվեց. Դասադուլն ու գործադուլը դադարեցվում են, սպասում են կառավարության մեսիջին Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Օրը հայտնի է Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Դավիթ Անանյանին շնորհվել է Հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին. վարչապետն ակնարկեց, որ կարող է հենց նրան նշանակել ոստիկանապետ Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում
Ամենաընթերցված
Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի Ա... Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում... ՀՊՏՀ նոր ղեկավարությունից շատերը քարոզում են, թե ի... Դե ինչ,հարգելիներս, թևակոխեցինք մանիպուլյացիոն նոր... Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տ... 150 000-ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմ... Տաքանում է. Երեւանում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +... Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցե... Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրը փակ կլինի... «Ով ինձ զոմբի կասի, իրա...». Ավան վարչական շրջանի ... Արցախից եկող մտահոգություն Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպա... «Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում»... Երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմ... Սրտանց շնորհավորում ենք Ծառուկյան և Սուքիասյան ընտ... Միայն թե բուժվի փոքրիկը. մանրամասներ 6-րդ հարկից ը... Հիմա արդեն շատ բան կախված կլինի Վանեցյանից, Տոնոյա... «Շենիկ» ՋՕԸ-ում հայտնաբերված խախտումներն ու թերութ... «Եվս մեկ քայլ դեպի աշուն». Արեւմտյան Սիբիրից եկող ...
website by Sargssyan