Ո՞ւմ վրա է հույս դրել Նի­կոլ Փա­շի­նյա­նը

Հասարակության համար անսպասելի էր լսել, որ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները կառավարությունում հանդիպում են ունեցել։

Թվում էր, թե վարչապետը, հաշվի առնելով հանրության շրջանում պահպանվող իր բարձր վարկանիշը, «Սասնա ծռերի» հետ հանդիպելու և, առավել ևս, համագործակցելու կարիք չպետք է ունենար, սակայն իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ իրավիճակն այլ է։

Ժամանակի ընթացքում Փաշինյանը ավելի է համոզվում, որ ինքը այլ քաղաքական ուժերի աջակցության կարիքն է զգում։

Ասվածի ապացույցն են նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ տեղի ունեցած զարգացումները, երբ վարչապետը հանքի շահագործման հարցում իր դիրքորոշման պատճառով ըստ էության մնաց միայնակ։

Ամենայն հավանականությամբ, դրանով էին պայմանավորված մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը դժգոհ է իր թիմի աշխատանքից, քանի որ նրանց կողմից էական սատարում վարչապետը չի զգում։

Ուշագրավ է, որ այնքան էլ ուշադրության չարժանացավ այն հանգամանքը, որ երկրորդ նախագահի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը իշխանությունները, կարծես թե, առավել մեղմ արձագանքեցին, քան նրանցից սպասելի էր կոնկրետ այս գործով։

Եթե հիշում ենք, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի յուրաքանչյուր որոշում Փաշինյանի կողմից արժանանում էր կոշտ արձագանքի՝ ընդհուպ մինչև դատարանների շրջափակման կազմակերպում, սակայն այս անգամ իշխանությունները բավարարվեցին մի քանի անդեմ հայտարարությամբ, թե ՍԴ-ի որոշումը պետք է հետևանքներ ունենա, ՍԴ-ի որոշումը պարտադիր է (բացառություն էին մի քանի ծայրահեղականներ, որոնք իշխանության աջակից լինելով՝ հիմնական վնասն են հասցնում իշխանությանը), բայց...

Այդ բացն էլ, կարծես, ուղղակի ապահովագրության համար:

Ի՞նչ կերպ կարելի է իշխանության այս դիրքորոշումը հասկանալ, իշխանափոխությունից մոտ մեկուկես տարուց ավելի ժամանակ է անցել, ինչո՞ւ է Փաշինյանը հենց հիմա հանդիպում «Սասնա ծռերի» հետ։

Ամենատրամաբանական տարբերակը թերևս այն է, որ իշխանությունները փորձում են ուժեր հավաքել նոր ՍԴ ձևավորելու համար (անկախ նրանից՝ կազմի, թե ինստիտուցիոնալականության տեսակետից), իսկ դրա համար անհրաժեշտ է ցույց տալ, թե կա նոր ՍԴ ձևավորելու հասարակական պահանջ։

Եվ չի բացառվում, որ խնդրի առնչությամբ իշխանությունը ևս մեկ անգամ փորձի օգտագործել փողոցային ակցիաների գործիքակազմը։ Ուստի, ինչպես երևում է, Փաշինյանը «Սասնա ծռերի» աջակցության կարիքն ունի ոչ միայն Ամուլսարի հարցում, այլև հետագա քաղաքական զարգացումներում։

Թերևս հենց դա էր ակնարկում Ժիրայր Սեֆիլ յանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, երբ հայտարարում էր, թե «իրենք թույլ չեն տա նախկին ուժերի ռևանշը»։

Այս համատեքստում պատահական չէ նաև ՀԱԿ-ի հերթական ակտիվացումը։ Նիկոլ Փաշինյանը մեծապես զգում է ՀԱԿ-ի աջակցության կարիքը, իսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ջերմեռանդությամբ հարցազրույցներ են տալիս լրատվամիջոցներին և ջանք չեն խնայում ցույց տալ, թե «ՍԴ-ում առկա է ճգնաժամ»։ Այդ ընթացքում ՀԱԿ-ի ակտիվիստները գործի են անցնում՝ ՍԴ-ի առջև ծաղկեպսակ տեղադրելով։ 

Ուշադրության է արժանի նաև ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը, որում նշվում էր, թե պետք է գործի դրվեն օրինական բոլոր մեխանիզմները և գործիքակազմը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։

Ըստ էության, Փաշինյանը ՍԴ-ի վրա գրոհից ու աշնանային հնարավոր քաղաքական գործընթացներից առաջ մոբիլիզացնում է «Սասնա ծռերին» և ՀԱԿ-ին, սակայն այդ ուժերի հետ համագործակցությունը կարող է իր մեջ լուրջ վտանգներ պարունակել։

Բացի այն, որ «Սասնա ծռերի» նկատմամբ վերաբերմունքը հասարակության գերակշիռ մասի մոտ, մեղմ ասած, բացասական է, որոշ ժամանակ անց նրանք կարող են փոխհատուցում պահանջել իրենց ջանքերի համար, իսկ նրանց հզորացումը վտանգավոր է ոչ միայն Փաշինյանի համար, այլև պետության, քանի որ նրանք ոչ մի կերպ կաշկանդված չեն նոր «ՊՊԾ գունդ» կազմակերպելու հարցում։

Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նրանք ևս իշխանությանը իրենց ցուցաբերած աջակցության համար փայ են պահանջելու Փաշինյանից, իսկ ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, ՀԱԿ-ը գնալով ամրացնում է իր դիրքերը իշխանության ներսում, որի վառ ապացույցները վարչապետի աշխատակազմում ու Ազգային ժողովում «տեղավորված» ՀԱԿ-ականներն են։

Նկատի պետք է ունենալ, որ ՀԱԿ-ի աճող ազդեցությունը բերելու է նրան, որ իշխանության սանձերը կամաց-կամաց անցնելու են Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ջանիբեկյանական օր Գառնիում՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. 1 հոգի տեղում մահացել է (ֆոտո) Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայում Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի տրվել է պաշտոնական ընթրիք Բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա. Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին (ֆոտո) Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամը հերթական խոշորածավալ սոցիալական ակցիան է իրականացրել Արմավիրի մարզում Հմայակի գինը՝ զրո «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին...
Ամենաընթերցված
Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա... Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական... «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Ս... Նիկոլ Փաշինյանը հասել է Լոս-Անջելես Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք ... Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փ...
website by Sargssyan