Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆ «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿ


ԵՊՀ պատմության թանգարանն անվանակոչվել է պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվամբ

Ուշադրության կենտրոնում

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, համալսարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ԵՊՀ պատմության թանգարանն անվանակոչվել է վերջինիս հիմնադրման և ձևավորման գործում անգնահատելի ավանդ ունեցած պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվամբ: Այս մասին հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից: 

Դեռևս օգոստոսին տեղի ունեցած ռեկտորատի նիստի ժամանակ ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն առաջարկեց թանգարանն անվանակոչել հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանի անունով, որը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն թանգարանի ստեղծման, այլև արխիվային կարևոր փաստաթղթերի և նյութերի հայթայթման հարցում:

«Թանգարանի հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանը ջանք չի խնայել բազմաթիվ կարևոր ցուցանմուշներ հայտնաբերելու և թանգարան բերելու գործում, ինչի համար պարտական ենք նրան»,- նշում է Հեղինե Գասպարյանը:

Լյուդվիգ Ղարիբջանյանը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 24-ին Երևանում: 1940 թ. նա ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1954 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, իսկ 1951 թ.՝ ասպիրանտուրան:

1960 թվականին Լյուդվիգ Ղարիբջանյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1975 թվականին նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1990 թ.՝ պրոֆեսորի կոչում:

Համալսարանն ավարտելուց հետո մինչև 1951 թ. կատարել է կոմերիտական ղեկավար աշխատանք. եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի, ապա` Երքաղկոմի առաջին քարտուղար: 1951-1953 թթ. և 1957-1961 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի կուսկոմիտեն, 1953 թ. եղել է ՀԿԿ Երքաղկոմի III քարտուղար, այնուհետև` ՀԿԿ կենտկոմի պատասխանատու կազմակերպիչ, 1954-1957 թթ.` ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի I քարտուղար, 1961-1966 թթ.` ՀԿԿ Երքաղկոմի II, 1966-1975 թվականներին` I քարտուղար:

1975-1988 թվականներին Լյուդվիգ Ղարիբջանյանը եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար, 1988-1992 թվականներին` նախարարի առաջին տեղակալ, 1992-2007 թվականներին` Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն:

Լյուդվիգ Ղարիբջանյանը, կուսակցական աշխատանքին զուգընթաց, շուրջ 50 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1944-1947 թվականներին դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1945 թվականից` Երևանի պետական համալսարանում:

1958 թվականին նա ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, իսկ 1966-1976 թվականներին` Կենտկոմի բյուրոյի անդամ, եղել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ գերագույն խորհուրդների մի շարք գումարումների պատգամավոր:

Լ. Ղարիբջանյանը հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում՝ «Երևանի պետական համալսարանը» մենագրության, համահեղինակ՝ «Հայաստանի պատմություն» ուսումնական համառոտ ձեռնարկի: Նա կազմել է «Երևանի պետական համալսարանի ռեկտորները» մատենաշարի երկրորդ և երրորդ հատորները:

Նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (4), Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով ու պատվոգրերով:

Լյուդվիգ Ղարիբջանյանը մահացել է 2011 թվականին: 

  
 

 

Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի ՍարգսյանՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցՆորից երթևեկության փոփոխություններ կլինեն հասարակական տրանսպորտի համար (լուսանկար) Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մի քանի ժամ գազ չի լինի Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարըՍևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոցՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե ՀովհաննիսյանՔանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ «Նոան» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» Վթարային ջրանջատումներ՝ հուլիսի 09/10-ին. հասցեներ Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ ՇարմազանովՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Սա անեծք է». Խորեն Լևոնյանի անչափ հուզիչ գրառումը Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված