Հնա­րա­վոր են կոշտ և զտում հի­շեց­նող քայ­լեր

Ինչպես հայտնի է, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցի շուրջ քննարկումների ծավալումը «Իմ քայլը» խմբակցության ներսում հակադիր կարծիքների բախման առիթ դարձավ: Քննարկումների ընթացքում տեղի ունեցավ կարծիքների լուրջ բախում. այն փուլում, երբ վարչապետի դիրքորոշումը հանքի շահագործման վերաբերյալ դրական էր, խմբակցության մի խումբ պատգամավորներ ուղղակի դեմ արտահայտվեցին այդ փաստին:

Մամուլում նույնիսկ տեղեկություններ շրջանառվեցին, թե վարչապետը խմբակցության անդամներից պահանջել է, որպեսզի «լոյալություն ցուցաբերեն, այլապես ստիպված է լինելու ցրել խորհրդարանը և նոր խորհրդարան ձևավորել»:

Ամենայն հավանականությամբ, հենց ստեղծված իրավիճակն էլ պատճառ դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Էդգար Առաքել յանը մանդատից հրաժարվելու դիմում գրեց:

Թվում էր, թե վարչապետ Փաշինյանի հորդորից հետո իրավիճակը պետք է հարթվեր, և սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում կրկին անդրադարձ չէր լինի ներքին կարգապահական խնդիրներին, այլ այնպիսի հարցերի, ինչպիսիք, օրինակ՝ երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերներն են, երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հարցը, Ամուլսարի շահագործման խնդիրը և այլն: Սակայն որքան էլ տարօրինակ է՝ Ալեն Սիմոնյանը նիստից հետո նշել է, թե «նիստում Ամուլսարի հարցը չի քննարկվել, բայց քննարկման առարկա է դարձել խմբակցության աշխատելաոճը, լսվել են պատգամավորների դիտարկումները»: 

Ասվածը վկայում է այն մասին, որ խմբակցության ներսում դեռևս շարունակվում են տարակարծությունները և բևեռացումը:

«Իմ քայլը» խմբակցության ներսում խնդրահարույց է նաև Սասուն Միքայելյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Երբ վերջինս Աբովյանի քաղաքապետի ընտրություններում չպաշտպանեց իշխանության թեկնածուին և քննադատեց վերջինիս, դրանից հետո նրա նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն նկատվեց, և դրա արդյունքում է, որ Միքայել յանը, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ լինելով, չընտրվեց նոր վարչության կազմում, թեև ՔՊ-ականները փորձեցին ցույց տալ, որ որևէ խնդիր չկա, տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ:

Բայց բոլորի համար էլ պարզ էր, որ իշխանությունը պատժիչ քայլերի գնաց: Այսքանից հետո էլ զարմանալի չէ, երբ Ս. Միքայել յանը չի մասնակցում խմբակցության նիստերին: Եվ պատահական չէ, որ, ըստ տեղեկությունների, Միքայել յանը հրավիրված չի եղել նաև վերջին փակ հանդիպմանը:

Առանձին խոսակցության թեմա է առողջապահության նախարարի շուրջ ստեղծված վիճակը, երբ թիմի անդամները բացահայտ հարվածում են իրենց նախարարին:

Դժվար է ասել՝ դա վարչապետի գիտությա՞մբ է, թե՞ ինքնագործունեության արդյունք: Սակայն ակնհայտ է, որ այդ վիճակը անհետևանք չի կարող մնալ՝ կա՛մ նախարարի, կա՛մ «ինքնագլուխների» համար:

Այս իրավիճակում հետաքրքիրն այն է, որ իշխանական պատգամավորներից ոմանք տարբեր հարցերում եթե հակադրվում են վարչապետի, նախարարների կամ ընդհանուր թիմի կողմից տարվող քաղաքական ուղղությանը, ապա որպես իրենց դիրքորոշումն արդարացնող փաստարկ ներկայացնում են այն հանգամանքը, որ իրենք գործուն մասնակցություն են ունեցել անցած տարի տեղի ունեցած հեղափոխությանը, որը հնարավորություն է տալիս ազատ արտահայտել իրենց դիրքորոշումը:

Այնուամենայնիվ, իշխանական պատգամավորների այս դիրքորոշումը ընդունելության չի արժանանում գործադիր իշխանության ղեկավարի կողմից, քանի որ խմբակցության պատգամավորների ինքնուրույն քայլերը կարող են ծանր հետևանքներ ունենալ իշխանության վարկանիշի համար և ընդհուպ հանգեցնել երկպառակության:

Ուստի վարչապետը փորձում է պատժել իշխանության գծից շեղվող պատգամավորներին, որպեսզի այս պրոցեսը հետագա տարածում չստանա:

Ելնելով իրադրությունից՝ շատ հավանական է դառնում, որ «Իմ քայլը» խմբակցության վերջին փակ հանդիպումը ավելի շատ նախազգուշական բնույթ է կրել, որից հետո իշխանությունն իր ներսում անցնելու է կոշտ և զտում հիշեցնող քայլերի:

 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. 1 հոգի տեղում մահացել է (ֆոտո) Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայում Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի տրվել է պաշտոնական ընթրիք Բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա. Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին (ֆոտո) Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամը հերթական խոշորածավալ սոցիալական ակցիան է իրականացրել Արմավիրի մարզում Հմայակի գինը՝ զրո «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Գ.Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը
Ամենաընթերցված
Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա... Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական... «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Ս... Նիկոլ Փաշինյանը հասել է Լոս-Անջելես Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք ... Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փ...
website by Sargssyan