Լո­ռու մար­զի ժա­մա­նա­կա­կից «գող­գո­թան»

Ճանապարհային հանգույցները և լոգիստիկ միջոցները յուրաքանչյուր երկրի համար ունեն ռազմավարական և առաջնային գերկարևորություն, ըստ այդմ՝ յուրաքանչյուր իրավիճակում պետք է պատրաստ լինել ընդունել ցանկացած մարտահրավեր:
 
ՀՀ դեպքում խնդիրն ունենում է նաև առաջնայնություն այն առումով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, և ցանկացած պահի կարող են պայթել տարածաշրջանային լուրջ բախումներ։
 
Ահա նման ռազմավարական նշանակություն ունի նաև Մ-6 միջպետական մայրուղին, որը Հայաստանը կապում է Վրաստանի հետ, բացի դրանից, պատերազմական ժամանակահատվածում հանդիսանում է այլընտրանքային միակ կապող ճանապարհը։
 
2016 թվականին սեպտեմբերի 14-ին մեկնարկած կապիտալ վերանորոգման շինաշխատանքները, որ նախատեսված էր ավարտել 2018-ի սեպտեմբերին, դեռևս հեռու են ավարտական փուլից։
 
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից՝ համատեղ:
 
Մայրուղու՝ մինչև Թումանյան քաղաքն ընկած հատվածը ներկայումս կապիտալ վերանորոգված է, իսկ ամենատխուր պատկերը Ալավերդի քաղաքի մերձակայքն ու կոնկրետ քաղաքի ներսում տիրող քաոսն է, որն առաջացել է ճանապարհի քարուքանդ վիճակից։
 
Նախորդ տարվա նոյեմբերից ճանապարհի նշված հատվածում բառացիորեն անմարդկային վիճակ է, քանի որ ոչ մի կերպ հնարավոր չէ անցնել ճանապարհը՝ առանց մեքենան վնասելու։
 
Այս առիթով ալավերդցիները քանիցս նամակով դիմել են կառավարությանը, անձամբ այն ժամանակվա ՏՏ և ՏԿ նախարար Հակոբ Արշակյանն է խնդրին տեղում ծանոթացել, սակայն, ինչպես ասում են, սայլն այդպես էլ տեղից չի շարժվել։
 
Շինաշխատանքները սկսելուց առաջ շինարարները փոխանակ նախապես կատարեին չափագրում և տարածքում ապահովեին նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի բնակչությանը հնարավորինս քիչ անհարմարություններ պատճառեն, սկզբից քանդել, քերել են ամբողջ ասֆալտը, և հիմա մեքենաները ստիպված են երթևեկել գրունտային ճանապարհով, որն ամբողջությամբ քաղաքը ծածկում է փոշու ամպով. հենց սա էլ հանդիսացել է բողոքի ալիքի պատճառ։
 
Երեկ առավոտյան ալավերդցիները դարձյալ փակել էին Մ6-ը՝ շինաշխատանքները իրականացնող պատասխանատուից փորձելով ստանալ իրավիճակի վերաբերյալ հստակ բացատրություն։ Փաստենք մի կարևոր հանգամանք՝ բնակիչները բավականին լուրջ էին տրամադրված և զիջումների գնալու մտադրություն չունեին, քանի որ դանակն ուղղակի հասել է ոսկորին, և այլևս համբերելն ուղղակի անհնար է։
 
Շինաշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչը բնակիչների հարցեին ոչ մի առարկայական պատասխան չի ներկայացրել, ընդամենն ասել է, որ ստեղծված իրավիճակում իր մեղավորությունն ունի նաև «Բիլայն» ընկերությունը, որը չի թույլատրում համապատասխան մալուխները ճանապարհի շինարարական հատվածից հեռացվեն, որպեսզի կարողանան բետոնալցման և հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել։
 
Տեղին է նշել, որ ստեղծված վիճակը ոչ միայն խանգարում է տեղի բնակչությանը, այլև անմիջականորեն խոչընդոտում է տարածաշրջանային տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև հանրային սպասարկման ոլորտի ներկայացուցիչների գործունեությանը։
 
Հյուրատների և հանրային սննդի օբյեկտի սեփականատերերը դժգոհում են, որ աշխատում են վնասով։
 
Հավելենք, որ վրացական սահմանով ՀՀ մտնող «ֆուռերի» 60 տոկոսը նախընտրում է բեռը Երևան հասցնել հենց այս երթուղով, անգամ ձմռանը՝ ռելիեֆային բավականին անհարմար ու բարդ պայմանները չեն խոչընդոտում, որ Մ6-ը աշխատի ծանրաբեռնվածությամբ։
 
Մայրուղին ունի միջին ծանրաբեռնվածություն, յուրաքանչյուր օր այս հատվածով անցնում է շուրջ 3000 մեքենա: Ինչ վերաբերում է տնտեսական շահութաբերությանը, նշենք, որ Հայաստանի այս հատվածը միայն իր տուրիստական ոլորտով ունի բավականին մեծ պոտենցիալ:
Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. 1 հոգի տեղում մահացել է (ֆոտո) Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայում Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի տրվել է պաշտոնական ընթրիք Բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա. Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին (ֆոտո) Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամը հերթական խոշորածավալ սոցիալական ակցիան է իրականացրել Արմավիրի մարզում Հմայակի գինը՝ զրո «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Գ.Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը
Ամենաընթերցված
Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա... Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական... «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Ս... Նիկոլ Փաշինյանը հասել է Լոս-Անջելես Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք ... Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փ...
website by Sargssyan