Քոչարյանի գործով ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ. Ռուբեն Վարդազարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝  անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումներին, որ իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ են գործադրվում դատարանների նկատմամբ։

«Ահռելի բառը չափազանցված է, ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում ոչ միայն իշխանական թեւից»,–ասաց նա։

Վարդաձարյանի խոսքով՝ Քոչարյանի գործի շրջանակներում հասարակությունը երկու մասի է բաժանվել.

«Դատարանի առջեւ բողոքի ակցիաներ են իրակացնում եւ՛ Քոչարյանի աջակիցները, եւ՛ հակառակորդները, եւ ես կարծում եմ դա ճնշման փորձ է, սակայն չկա որեւէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել հաշվի առնելով դատարանի առջեւ կանգնաք բողոքի ակցիա իրականացնող մարդկանց վանկարկումները»,–ասաց նա։

Հարցին, թե ինչպիսին կլինի իր դիրքորոշումը, եթե օրինակ վաղը ինչ–որ մեկի գործով մի խումբ քաղաքացիներ շրջափակեն դատարանների մուտքերը եւ թույլ չտան, որ դատավորը մտնի աշխատավայր, Վարդազարյանը պատասխանեց.

«Չեմ համարում, որ դատավորը պետք է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի, վստահ եմ, որ դատավորը իրավունք չունի ճնշվի դատարանի առջեւ տեղի ունեցող ցանկացած բողոքի ակցիայից։ Դատավորը չպետք է արդարադատություն իրականացնի կախված դատարանի առջեւ բողոքողների քանակից»։

Անկախության տոնին քաղաքական վերնախավն այցելել է Եռաբլուր (ֆոտո) All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկեր Բաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպից. Փոխգնդապետի վիճակը ծայրահեղ ծանր է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի դիմաց (ուղիղ) Իշխանությունները պետք է ելնեն ոչ թե քանդելու տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում Մխիթարյանի հիանալի նորամուտը «Ռոմայում», Օզբիլիսի առաջին գոլը «Փյունիկում» ԱՊՀ միջպետական խորհրդի՝ Դուշանբեի նիստում Հայաստանը դարձավ համանախագահող. 2021-ի նիստը տեղի կունենա ՀՀ-ում Ամուլսարի պաշտպանների հանրահավաքն ավարտվեց. Դասադուլն ու գործադուլը դադարեցվում են, սպասում են կառավարության մեսիջին Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Օրը հայտնի է Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Դավիթ Անանյանին շնորհվել է Հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին. վարչապետն ակնարկեց, որ կարող է հենց նրան նշանակել ոստիկանապետ
Ամենաընթերցված
Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի Ա... Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում... ՀՊՏՀ նոր ղեկավարությունից շատերը քարոզում են, թե ի... Դե ինչ,հարգելիներս, թևակոխեցինք մանիպուլյացիոն նոր... Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տ... 150 000-ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմ... Տաքանում է. Երեւանում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +... Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցե... Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրը փակ կլինի... «Ով ինձ զոմբի կասի, իրա...». Ավան վարչական շրջանի ... Արցախից եկող մտահոգություն Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպա... «Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում»... Երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմ... Սրտանց շնորհավորում ենք Ծառուկյան և Սուքիասյան ընտ... Միայն թե բուժվի փոքրիկը. մանրամասներ 6-րդ հարկից ը... Հիմա արդեն շատ բան կախված կլինի Վանեցյանից, Տոնոյա... «Շենիկ» ՋՕԸ-ում հայտնաբերված խախտումներն ու թերութ... «Եվս մեկ քայլ դեպի աշուն». Արեւմտյան Սիբիրից եկող ...
website by Sargssyan