Նորապսակ զույգը մահացել է ամուսնությունը գրանցելուց ընդամենը 5 րոպե անց
Life- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
ԱՄՆ Տեխաս նահանգում նորապսակ զույգը մահացել է ամուսնությունը գրանցելուց ընդամենը հինգ րոպե անց, հաղորդում է The Independent-ը:
19-ամյա Հարլի Մորգանը և 20-ամյա Ռիհանոն Բուդրոն ամուսնությունը գրանցելուց հետո մեքենա են նստել և դուրս եկել մայրուղի, սակայն բեռնված բեռնատարը բախվել է նրանց ավտոմեքենային:
Ականատեսների համաձայն՝ նորապսակների մեքենան մի քանի անգամ պտույտ է տվել և, ի վերջո, հայտնվել է առվակում:
«Նրանց հարազատներին տեղափոխող մեքենան անմիջապես նորապսակների մեքենայի հետևից էր ընթանում»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը և հավելել, որ նորապսակներն ու հյուրերն ուղևորվում էին հարսանեկան խնջույքին:
Շարունակությունն՝ այստեղ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram