Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Ուշադրության կենտրոնումԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանից խնդրել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինել 25 միլիոն դրամ գրավով:
Դատական նիստը հետաձգվեց:
Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: