Սոց­ցան­ցե­րի «ա­ռյուծ­նե­րի» իրա­կան դեմ­քը

Երեկ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ էին իրականացրել՝ պահանջելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերադարձը:

Թե որքանով է նրանց պահանջը հիմնավոր կամ արդարացված, այլ հարց է. ի վերջո, փաստացի հաստատվել է, որ Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ մոտ 60 էջի, այսպես ասած, խախտում կա՝ արտագրություն, զեղծարարություն և այլն: Բայց դա այլ զրույցի թեմա է: Մեր ուշադրությունը գրավեց մի փաստ, որը շատ բան է ասում մեր հասարակության ու հասարակական տրամադրությունների մասին: Ուղիղ եթերին ուղեկցող ֆեյսբուքյան մեկնաբանությունների մի զգալի մասն ուղղակի ապշեցնում էր:

Բավականին հասուն մարդիկ հայհոյում, անիծում, վիրավորում ու վարկաբեկում էին այդ ուսանողներին՝ 18-20 տարեկան երիտասարդներին: Ինչ աստիճանի պետք է գահավիժել մարդկային նկարագրի անդունդը, որ այդպիսի վերաբերմունք ցուցաբերես քո զավակի կամ թոռան հասակակիցների հանդեպ: Ի դեպ, ձևակերպումների ընդհանրությունները կասկածի տեղիք էին տալիս, որ այդ մեկնաբանությունների զգալի մասն ուղղորդված է:

Ժամանակը ցույց կտա, թե որտեղից և ինչու, սակայն փաստ է, որ նման մակարդակով, հիշոցներով ու անեծքներով, չարությամբ ու ատելությամբ, մաղձով արտահայտվողները պարզապես կորցրել են մարդկային նկարագիրը, չունեն որևէ փաստարկված խոսքի կամ քայլի ո՛չ կուլտուրա, ո՛չ ունակություն:

Ի դեպ, առաջիններից մեկը մենք ենք անդրադարձել Ռուբեն Հայրապետյանի դոկտորականին, առաջիններից մեկը մենք ենք քննադատել նրա կարճաժամկետ գործունեությունը: 

Սակայն այս պարագայում խնդիրը նա չէ, նույնիսկ այն չէ, որ նրան հրաժարականից հետո թույլ չի տրվել նույնիսկ դասաժամեր ունենալ:

Խնդիրը կարծիք արտահայտելու իրավունքն է: Նորօրյա իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, թե ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը լիարժեք պետք է պաշտպանված լինեն մեր երկրում, սակայն փորձը ցույց է տալիս, որ հենց իշխանությունների թիմակիցներն ու կողմնակիցներն են առաջին հերթին անհանդուրժող իրենց տեսակետին հակադիր որևէ տեսակետի նկատմամբ:

Ընդ որում, անհանդուրժողականությունն արտահայտում են այնպիսի բառապաշարով, որ պարզապես նողկանք է առաջացնում: Նման «հիվանդությունը» արագորեն տարածվում է հասարակական բավական լայն շերտերի շրջանում, հատկապես նրանց, որոնք Ֆեյսբուքում հանկարծ ու «առյուծ» են դառնում:

Այդպիսիք օրերս հարձակվել էին նաև հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի վրա: Չէ, անշուշտ, ֆիզիկապես չէ, իրական կյանքում չէ: Դա ինչպե՞ս եք պատկերացնում: Իրական կյանքում Արթուրին տեսնելիս նմանները ոչ միայն բառ անգամ չէին ասի, այլև ծնկաչոք գուցե խնդրեին նրա հետ սելֆի անել:

Սրանք հերթական անգամ իրենց «քաջությունն» էին ի ցույց դնում Ֆեյսբուքում, ինչ է թե բռնցքամարտիկը որոշել էր շնորհավորել երկրորդ նախագահի ծննդյան օրը: Իսկ ո՞վ իրավունք ունի սահմանել, թե ցանկացած մարդ ում կարող է շնորհավորել, ում՝ ոչ, թե ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունենա այս կամ այն անձի, գործչի հանդեպ: Իհարկե, որևէ մեկի մոտեցումներին կամ դիրքորոշումներին հակադրվելու իրավունք ունեն բոլորը, դա էլ մյուսների իրավունքն է: Բայց ոչ հայհոյանքի, անեծքի ու վիրավորանքի միջոցով, դրանք տեսակետ չեն, դրանք ցույց են տալիս այդ մարդկանց ներքին կուլտուրան ու մտավոր կարողությունների ամբողջ պաշարը (ավելի ստույգ՝ դրա իսպառ բացակայությունը):

Մեր հասարակության մեջ որոշ շերտեր ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ սիրուց ատելություն մեկ քայլ է: Քանի անգամ են նույն այսպիսի կերպարները հարձակվել Հենրիխ Մխիթարյանի վրա՝ տարբեր պատճառներով: Այն դեպքում, երբ մեկ օր առաջ նրան աստվածացնում էին:

Հիմա Արթուր Աբրահամին են կապել անարգանքի սյունին: Շատ չթվարկենք՝ շատերն են անցել այդ ճանապարհը: Ընդ որում, խոսքը սխալի կամ թերացման մասին բարձրաձայնման մասին չէ, անսխալական մարդ չկա: Խոսքը սեփական կարծիք ունենալու համար որոշակի մի զանգվածի կողմից հարձակման ենթարկվելու մասին է:

Փորձը ցույց է տալիս, որ այդպիսիք, որպես կանոն, իրենց անվան մեջ անգամ երկու սխալից պակաս չեն անում, կյանքում ոչ մի առումով կայացած չեն, առօրյայում էլ չարացած են ամեն ինչից ու ամենքի դեմ: Դե, Ֆեյսբուքը դառնում է հիանալի հարթակ, որպեսզի ինքնադրսևորվեն, որպեսզի ամեն մի նյութի կամ գրառման տակ իրենց «հեղինակավոր» կարծիքը հայտնեն, իբր հումոր անեն, որպեսզի քիչ անց ծանոթների, բարեկամների ու ընկերների մոտ գլուխ գովան՝ տեսա՞ր այսինչի պորտը ոնց տեղը դրեցի, տեսա՞ր վերջին գրածս, զիլ էր, չէ՞...

Ափսոս, հաճախ չեն էլ տեսնում կամ նկատում նույն այդ ծանոթների, բարեկամների ու ընկերների մեծամասնության հեգնական, խղճացող, արհամարհական հայացքները:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. 1 հոգի տեղում մահացել է (ֆոտո) Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիայում Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի տրվել է պաշտոնական ընթրիք Բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա. Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին (ֆոտո) Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամը հերթական խոշորածավալ սոցիալական ակցիան է իրականացրել Արմավիրի մարզում Հմայակի գինը՝ զրո «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Գիտեմ, որ անասելի զզվանք է հարուցում այս դեմքը, բայց, ինչ արած, ստիպված եմ մի քանի տող ձոնել այս թերմածքին... Գ.Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը
Ամենաընթերցված
Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա... Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական... «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Ս... Նիկոլ Փաշինյանը հասել է Լոս-Անջելես Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք ... Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փ...
website by Sargssyan