«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասին Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»


Քեզ մեծ հիասթափություն է սպասվում ինքդ քեզնից․ Մարգարիտ Եսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ուշադրության կենտրոնում

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ դիտարկումների՝ Nouvelle d'Arménie ամսագրին տված հարցազրույցում։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Նիկոլի ՝ Nouvelle d'Arménie ամսագրին տված մի հարցազրույցի մասին

Ինչեւէ, մի քանի նկատառում պիտի հայտնեմ։ Նախ, Արցախին վերաբերող հարցին ի պատասխան ասում է, թե քանի որ Արցախի իշխանությունը աշխատել է նախկինների հետ, այսօր կա կաշկանդվածություն, եւ 2020-ի ընտրությունից հետո դա կվերանա։ Այսքան բա՞ց ես ասում, շատ լավ, դե, ես եւս բաց հարցնեմ՝ իսկ ո՞վ քեզ ասաց, թե Արցախում ձեւավորվելիք նոր իշխանությունը քո դուդուկի տակ կպարի, եթե այդպես ես մտածում, մոլորության մեջ ես, ուրեմն, դու արցախցուն եւ Արցախը չես ճանաչում, այո, չես ճանաչում։ Եվ, որքան էլ սորոսական կամ՝ այլական Դենիին բյուջեից փող տաս/ինչը ես համարում եմ կաշառք պետական մակարդակով, հարկատուների փողերից/, ու գործուղես Արցախ, չի ստացվելու ոչ քո պլան ա-ն, ոչ էլ պլան բ-ն, նույն պատճառով՝ արցախցին շատ ամուր է եւ , ի տարբերություն քեզ ու արբանյակներիդ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ եւ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունեցել, պահպանել , գնահատել, փայփայել է դարերի մեջ եւ արժանապատիվ է ապրել ու պահպանել իր հող-հայրենին՝ թշնամիներով շրջապատված։

Հաջորդը՝ ասում ես տնտեսությունը դարձել է ներառական, հետո բացատրում ես՝ հիմա ով կուզի կզբաղվի ձեռներեցությամբ։ Դե, գիտես, ինչ կա, պարզ մի բան ասեմ՝ Վիճակագրական վարչությանը, կամ քո կառավարության նազիր-վեզիրներիդ խնդրիր, թող ներկայացնեն, թե երկու տարի առաջ քանի մարդ էր զբաղվում ձեռներեցությամբ եւ այսօր՝ քանի, համոզված ասում եմ/քանի որ թվերը հայտնի են/, եթե օբյեկտիվ լինես, ապա, քեզ մեծ հիասթափություն է սպասվում ինքդ՝ քեզնից, բայց, մյուս կողմից էլ՝ դու լավ գիտես, որ հերթական բլեֆն ես արել հարցազրույցում։

Անցնենք առաջ՝ ասում ես Հայաստանի տնտեսությանը անցնող մեկ տարում ավելի աճ է գրանցել, քան եվրոպական երկրները, վարչապետ ջան, տղա ջան, Նիկոլ ջան, աչքերդ բաց, օբյեկտիվ նայիր իրականությանը, չկա այդպիսի բան, էդ թվերը մի մանիպուլացրու, սխալ բաներ մի արա, էսօրվա Նիկոլը իրավունք չունի լինել երեկվանը, դու հիմա պետական բարձրաստիճան պաշտոնյա ես, ոչ թե այստեղ-այնտեղ կտուրներին թռչկոտող էն Նիկոլը, լրջացիր, քեզ հետեւում են, լսում են, քմծիծաղում են, դու վարչապետ ես, ախր, երկիրն է ափսոս, որ դու վարչապետ ես։ Օֆֆ, մեռա, ասելով․․։ Վարչապետ ջան, դու էլ գիտես, որ մեր նորանկախ երկիրը եվրոպաներին հասնելու դեռ երկար ճանապարհ ունի անցնելու եւ հետո, ախր նույն Եվրոպայում կկարդա՞ն չէ, էդ հարցազրույցը, ինչ ես ինքդ քեզ դարձնում հերթական ծաղրի առարկան, մի արա, պարզապես մի արա։

Հա, մի բան եւս՝ թեպետ այդ մասին անընդհատ ասում եմ, բայց, կարծես, տեղ չի հասնում՝ <Եվրոպայում ամենաժողովրդավարական հեղափոխություն> երբեք չասես, մի ասա, փլիզզ, մի ասա, Նիկոլ ջան, չկա այդպիսի բան եւ դու շատ լավ գիտես՝ ինչու․․․

Հաջորդը՝ ասում ես աշխատատեղեր կան, յաա, իսկ ինչո՞ւ եք այդքան խորը թաքցրել, ինչո՞ւ են մարդիկ դժգոհ, ինչո՞ւ չես ասում համատարած կրճատումների մասին, ինչո՞ւ չես խոսում այն մասին, որ անգամ աշխատող մարդիկ դժգոհ են, քանի որ բոլոր պետական կառույցներում համատարած անորոշություն է, մարդիկ չեն կողմնորոշվում, օրինակ, թե մի խումբ նախարարություններ միացնելուդ նպատակը որն էր, անգամ ինքդ չհասկացար, իբր բա՞ն էիր փոխում, մի հատ ուշադիր նայիր սուպեր նախարարության նախարարիդ դեմքին․․․

Համատարած անորոշ վիճակ է պետական ապարատի ներքին, միջին օղակներում, աշխատողները վախենում են ծպտուն հանել, քանի որ ամենուրեք <գործ տվողները> շատացել են, ամեն մի դժգոհողի գործից հեռացնում եք․․․ Խնդրում եմ, էլ չշարունակեմ, որովհետեւ իմ հրաշալի գրական հայերենից ակամա ուզում եմ անցնել կոշտ, ժարգոնային խոսքի, գրական հայերենով չի ստացվում բոլոր դիտարկումներս ներկայացնել․․Վստահ եմ, հասկանում ես ինչ նկատի ունեմ, դու եւս լեզվից թույլ չես․․»։

«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ Բա ոստիկան եմ, ով եմ. լարված իրավիճակ Օձուն-Ալավերդի ճանապարհին Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՆիկոլ Փաշինյանն ուղերձ է հղելՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը Ղողանջում են Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու զանգերը Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է. Պեսկով Տավուշում 7 անձ ձերբակալվել է «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՈւղիղ. Փակվում է Օձուն-Ալավերդի խաչմերուկըՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Մեքենան ընկել էր գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էր․ նոր մանրամասներ Իրավիճակը Ոսկեպարում լարվեցԻ՞նչ կլինի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ․ Մոսկվան արձագանքել է Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22
Ամենադիտված