Ոստիկանությունն այսօրվանից անցել է ուժեղացված ծառայության
ՀասարակությունՈստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով՝ գրեթե ողջ համակարգն այսօրվանից մեկ ամսով անցել է ուժեղացված ծառայության:
Բոլոր ուսումնական հաստատությունների մոտ կլինեն ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ:
Նպատակը՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է: