Հերթական մահացու հրաձգությունը Տեխասում. Զոհվել է 5, վիրավորվել առնվազն 24 մարդ
ՄիջազգայինԱռնվազն 24 մարդ վիրավորվել եւ 5 մարդ սպանվել է շաբաթ ամերիկյան Տեխաս նահանգի Միդլենդ եւ Օդեսա քաղաքների շրջանում տեղի ունեցած հարձակման հետեւանքով, հաղորդում է Fox News-ը:
Տեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին:
Կասկածյալը, որին ոստիկանությունում նկարագրել են որպես շուրջ 30 տարեկան սպիտակ մարդ, սպանվել է Օդեսայի կինոթատրոնում:
Օդեսայի ոստիկանապետ Մայքլ Ջերքի հաղորդմամբ՝ վիրավորվել է իրավապահ մարմինների երեք ներկայացուցիչ եւ առնվազն 21 քաղաքացի:
BBC News հեռուստաալիքը հաղորդում է, որ կասկածյալը փողոցում կրակ էր բացել անցորդների եւ ավտոմեքենաների ուղղությամբ: Այնուհետեւ նա լքել էր իր մեքենան եւ առեւանգել փոստային բեռնատարը, որից հետո դադարել էր հրաձգությունը:
Կատարված արարքի մոտիվները դեռեւս հայտնի չեն:
Օդեսայի հիվանդանոցում նշել են, որ վիրավորներից է 2-ամյա երեխան, իսկ երկու վիրավորների վիճակը գնահատվում է որպես ծանր:
Դեպքի մասին տեղեկացրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: