Նորվեգիայի հյուսիսում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
ՄիջազգայինՆորվեգիայի հյուսիսում խութածոցերից մեկում, Ալտա քաղաքի մոտակայքում ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հաստատում ենք Ալտայից դեպի հարավ գտնվող տեղանքում ուղղաթիռի կործանման փաստը: Ուղղաթիռում առկա մարդկանց թվի եւ նրանց վիճակի մասին հայտնի չէ»,- ասվում է Նորվեգիայի հյուսիսային փրկարարական կենտրոնի հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հավելել է, որ դեպքի վայր են ուղարկվել սանտիարական ավիացիայի ուժերն ու SeaKing թագավորության ՊՆ ուղղաթիռը:
Ավելի ուշ Reuters գործակալությունը հայտնել է, որ կործանման հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Ուղղաթիռում 5 մարդ է գտնվել: