«Փաստ». Արցախի ԿԸՀ-ն հաստատել է շուրջ 19934 ստորագրության վավերականությունը
Միջազգային«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ԿԸՀ-ն հաստատել է սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով կազմակերպված ստորագրահավաքի ստորագրությունների վավերականությունը: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնող խմբի կողմից ներկայացված 21049 ստորագրությունների ընդհանուր խմբաքանակից հանվել է 1115 ստորագրություն:
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է շուրջ 19934 ստորագրության վավերականությունը: Այնինչ ստորագրահավաքից շաբաթներ առաջ Սամվել Բաբայանի կողմնակիցները պնդում էին, որ առկա է մոտ 25 հազար ստորագրություն։ Փաստացի պարզվել է, որ իրականում ներկայացվել է 21 հազար, իսկ վերջնական թիվը 20 հազար էլ չի կազմում։ Ի դեպ, Արցախում ընտրության իրավունք ունեցողների թիվը մոտ 100 հազար է:
Հավելենք, որ մինչ այս գործընթացի ավարտը Հայաստանից և Արցախից մեծ թվով իրավաբաններ հասցրել են հայտարարել, որ նախաձեռնությունը, ըստ էության, հակասահմանադրական կճանաչվի. բացի նրանից, որ արտաքին քաղաքականության առումով այն մեծ թվով խնդիրներ է առաջացնում, հատկապես բանակցային գործընթացի առումով, իրավական առումով ևս բավականին խոցելի է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում