Թուրքիայի հետախուզությունը Մալազիայում ձերբակալել եւ երկիր է տեղափոխել գյուլենական գործչին
ՀասարակությունԹուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Մալազիայում տեղի անվտանգության ուժերի հետ համագործակցության արդյունքում ձերբակալել եւ երկիր է տեղափոխել Մալազիայում Գյուլենի շարժման պատասխանատու Արիֆ Քոմիշին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Մալազիայում ձերբակալված եւ Թուրքիա տեղափոխված Արֆ Քոմիշի նկատմամբ Թուրքիան հետախոզում էր հայտարարել՝ «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով։
Նշվում է, որ բացի Արիֆ Քոմիշը, արտերկրում եւս մի քանի այլ գյուլենականներ են ձերբակալվել։