ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ «Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Իշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան Աբրահամյան Հայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան


Կեղծումների ճգնաժամը կամաց հասել է ոսկու համաշխարհային արդյունաբերություն

Միջազգային

Կեղծումների ճգնաժամը կամաց հասել է ոսկու համաշխարհային արդյունաբերություն։ Խոշոր զտող՝ աֆինաժային գործարանների դրոշմն ունեցող ձուլակտորները նետվում են համաշխարհային շուկա մաքսանենգ կամ անլեգալ ոսկու լվացման համար, Reuters-ին տեղեկացրել են զտման եւ բանկային հատվածների ղեկավարները։ Կեղծումները դժվար է հայտնաբերել, ինչը դրանք դարձնում է կատարյալ միջոց թմրավաճառների եւ դաշտային հրամանատարների համար։

Վերջին երեք տարիներին 50 մլն դոլար արժողությամբ ձուլակտորները շվեյցարական զտման գործարանների մակշմամբ, բայց որոնք չեն արտադրվել այդ ձեռնարկություններում, հայտնաբերվել են շվեյցարական բոլոր չորս զտման ձեռնարկությունների կողմից եւ անգամ հայտնվել ոսկու շուկայի խոշոր խաղացողներից մեկի՝ J.P. Morgan Chase & Co.-ի պահեստարաններում, տեղեկացրել են ոսկու վերամշակման ձեռնարկությունների, բանկերի ղեկավարները եւ արդյունաբերական այլ աղբյուրներ։

Չորս ղեկավարներ տեղեկացրել են, որ գտնվել են առնվազն 1000 ստանդարտ չափսի ձուլակտորներ։  Դա ոսկու արդյունաբերության ոչ մեծ բաժինն է, որը տարեկան նման 2-2,5 մլն նման ձուլակտոր է արտադրում։ Շվեյցարական զտման խոշոր գործարանի տնօրենի խոսքով՝ կեղծումները շատ որակյալ են, եւ գուցե հազարավորներն էլ աննկատ են մնացել։

«Վերջին կեղծ ձուլակտորները... շատ պրոֆեսիոնալ են պատրաստված»,- ասել է Valcambi գործարանի գլխավոր տնօրեն Մայքլ Մեսարիկը։ Նրա խոսքով՝ գուցե գտնվել է մի քանի հազարը, բայց հավանական է, որ «անհամեմատ շատ ավելին դեռ շրջանառության մեջ է։ Եվ այս ամենը գոյություն ունի, եւ այս ամենն աշխատում է»։

Կեղծ ձուլակտորները էժան մետաղից կտորներ են՝ ոսկով պատված, տարածված են ոսկու արդյունաբերությունում եւ հեշտ են հայտնաբերվում։

Կեղծ ձուլակտորները, որոնց մասին է խոսքը, ավելի նրբին են. ոսկին իսկական է եւ շատ մաքուր, կեղծված է միայն մակնշումը։ Այդ ձուլակտորները համեմատաբար նոր միջոց են՝ շրջանցելու սահմանափակումները հանքանյութերը հակամարտությունների գոտիներից մատակարարելու եւ փողերի լվացման համար։ Նրանք խնդիր են ստեղծում զտման միջազգային ընկերությունների, ֆինանսիստների եւ կարգավորող մարմինների համար, որոնք փորձում են հաղթել ոսկու անլեգալ առեւտրին։

Ոսկու բարձր գները 2000-ականների կեսերին առաջ են բերել ոչ պաշտոնական եւ անօրինական արդյունահանման բուռն աճ։ Առանց հեղինակավոր գործարանի կնիքի նման ոսկին կհայտնվեր սեւ շուկայում կամ կվաճառվեր զեղչով։ Շվեյցարական եւ խոշոր այլ առեւտրային ապրանքանիշերի կեղծումները հանգեցնում են այն բանին, որ տարածաշրջաններում արդյունահանված կամ վերամշակված մետաղը, որտեղից մատակարարումներն անընդունելի են Արեւմուտքի համար, օրինակ՝ Աֆրիկայի որոշ շրջաններից, Վենեսուելայից կամ Հյուսիսային Կորեայից, կարող է հայտնվել շուկայում՝ դառնալով միջոցների աղբյուր հանցագործների  կամ պատժամիջոցների տակ գտնվող ռեժիմների համար։

Պարզ չէ, թե ով է արտադրում կեղծ ձուլակտորները, բայց գործարանների ղեկավարներն ու բանկիրներն ասացին, որ, իրենց կարծիքով, նրանց մեծ մասը ծագում է Չինաստանից՝ աշխարհում ոսկու ամենախոշոր արտադրողից եւ ներմուծողից, եւ դիլերների ու առեւտրային տների միջոցով հայտնվել է Հոնկոնգում, Ճապոնիայում եւ Թաիլանդում։ Դրանք այդտեղից կարող են արագ տարածվել ամբողջ աշխարհում։      

Կեղծ ձուլակտորների մասին լուրերը սկսել են տարածվել 2017-ի առաջին կեսից հետո, երբ J.P. Morgan-ը՝ Լոնդոնի ոսկու շուկայի հինգ մեծ խաղացողներից մեկը՝ տարեկան 10 տրլն դոլար ծավալով, իր պահեստարաններում հայտնաբերեց առնվազն երկու ձուլակտոր նույն համարներով։

J.P. Morgan-ը հրաժարվեց ուղղղակիորեն պատասխանել կեղծ ձուլակտորների մասին հարցին կամ մեկնաբանել այդ պատմության մանրամասները։

Ոսկու Շանհայի բորսան, որը կարգավորում է ոսկու շուկան Չինաստանում, տեղեկացրել է, որ իրեն հայտնի չէ կեղծ ձուլակտորների մասին, որոնք արտադրվում են Չինաստանում կամ տեղափոխվում են նրա միջոցով։ Կիլոգրամանոց ձուլակտորները մեծ չեն՝ բջջային հեռախոսի չափ, ի տարբերություն 12,5 կիլոգրամանոց ձուլակտորների, որոնք սովորաբար պահվում են համաշխարհային կենտրոնական բանկերում։ Այդ ձուլակտորները առավել տարածվածն են ամբողջ աշխարհում, ազատ տեղաշարժվում են բանկերի, գործարանների, դիլերների եւ ֆիզիկական անձանց միջեւ։ Դրանց վրա դրվում են գործարանի դրոշմը, որն այն պատրաստել է, հարգը, քաշը եւ նույնականացման համարը։ Ամեն ձուլակտոր մոտ 50 հազար դոլար արժե։

Բանկիրների եւ վերլուծաբանների խոսքով՝ Հարավարեւելյան Ասիայի որոշ երկրներում հազվադեպ չեն դեպքերը, երբ մարդիկ ոսկին օգտագործում են փողի փոխարեն խոշոր գնումների ժամանակ, ինչպիսին է անշարժ գույքը։

Չինաստանում ոսկու գրեթե ամբողջ արտահանումը արգելված է կապիտալի շարժի կոշտ վերահսկման շրջանակում։ Դա, ասում են շուկայի վերլուծաբանները, խթանել է պահանջարկը ունեւոր չնացիների շրջանում, որոնք ցանկանում են փողերը դուրս տանել երկրից, դրանց մաքսանենգության միջոցով։

Ոսկու 400-600 տոննա ամեն տարի դուրս է տարվում մայրցամաքային Չինաստանի  սահմանով դեպի Հոնկոնգ ավտոմեքենաների եւ ավտոֆուրգոնների բեռնախցիկներում, մեծ մասը՝ կիլոգրամանոց ձուլակտորներով, ասել է Քեմերոն Ալեքսանդերը՝ GFMS Refinitiv-ի թանկարժեք մետաղների բաժնի ղեկավարը, որը հետեւում է ոսկու համաշխարհային հոսքերին։ Հոնկոնգի մաքսատունը տեղեկացրել է, որ վերջին տասը տարում ոչ մի բողոք չի ստացել կեղծված դրոշմներով ձուլակտորների մասին։

Ճապոնիայում նույնպես ոսկու մաքսանենգության խնդիր գոյություն ունի, որում կարող է օգտագործվել կեղծ մակնշավորումը։

Շվեյցարական բրենդները միակը չեն, որ դարձել են կեղծման առարկա, բայց դրանք ամենատարածվածն են աշխարհում, ըստ ընկերությունների ղեկավարների։

 

«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Կայսրությունների մեծամտությունը ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ«Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԻշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան ԱբրահամյանՀայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք ՉալաբյանՀայաստանում նորածիններին կրկին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՌԴ-ում Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿՑավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ ՀՀ զորքերը ցուցադրում են իրենց կարողությունները «Արծիվ գործընկեր-2025» զորավարժություններում․ Կանզասի ազգային գվարդիա«Հասել ենք դրախտ»… Սոֆի Դևոյանը մեղրամսից կադրեր է հրապարակել 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Երեք պատճառ, թե ինչու է Թրամփը ցանկանում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը․ փորձագետ «Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց՝ կամրջի տակ, զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է Կապանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի Զգուշացում․ առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով «Mercedes G500»-ի և «Toyota RAV4»-ի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնութունները պարզվել են «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասինՓաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան․ Օվերչուկ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ միջանցք ստեղծելու ծրագրերումՖՈՏՈ․ Բլոգերի ամուսինը ավտովթարի է ենթարկվել, վիճակը ծանր է. ով է նա Տոմս կա, տոմս չկա․ ՀՖՖ-ն հայտարարել է Sold out-ի մասին Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում վերջին քայլն են արել խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ ԱլիևԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի մրցաշարումԱնցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել Ալիևը փոխհատուցում է ակնկալում Ռուսաստանից Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՓաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Սյունիքի մարզի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացումՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՍամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված