Արտառոց դեպք Շիրակի մարզում. գերեզմանի վրայից հափշտակել են արհեստական խոտածածկ գորգը
ՀասարակությունՈստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 27-ին, Ախուրյանի ոստիկանության բաժին դիմած ՌԴ քաղաքացու դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկանություն է դիմել Ռուստամ Կ.-ն և հայտնել, որ օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվաում անհայտ անձը կամ անձինք Ախուրիկ գյուղի գերեզմանատնից գողացել են մոր գերեզմանի վրա փռված արհեստական խոտածածկ գորգը:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: