«Մեծ յոթնյակի» անդամ երկրները 22 մլն դոլար կտրամադրեն Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարի համար
Միջազգային«Մեծ յոթնյակի» անդամ երկրները համաձայնության են եկել ֆինանսական օժանդակություն հատկացնել Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում բռնկված ռեկորդային թվով հրդեհների դեմ պայքարի շուրջ, հայտնում է BBC-ն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ G7-ի երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, 22 մլն դոլար կտրամադրեն անտառային հրդեհների դեմ պայքարին:
Մակրոնը ընդգծել է, որ ֆինանսավորումը հիմնականում ուղղված կլինի ավելի շատ հրշեջ ինքնաթիռների ներգրավմանը: