«Մասիվցի Անդիկ»-ի սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Հասարակություն«Մասիվցի Անդիկ» անունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության մեջ մեղադրվող Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com–ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։ Իսկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով:
Նշենք, որ քննության արդյունքներով պարզվել է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: