Աբխազիայի նախագահի թեկնածուներ Խաջիմբան և Կվիցինիան անցել են ընտրությունների երկրորդ փուլ
ՄիջազգայինԱբխազիայի նախագահի թեկնածուներ՝ հանրապետության գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան և «Ամցահարա» ընդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան անցել են երկրորդ փուլ: Այդ մասին օգոստոսի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Երկրորդ փուլը, տեղական օրենսդրության համաձայն՝ պետք Է անցկացվի երկու շաբաթվա ընթացքում:
«Երկրորդ փուլի արդյունքների վերաբերյալ մենք առայժմ ոչ մի թիվ չենք հրապարակել: Մենք որոշել ենք երկու առաջատարներին, լինելու Է երկրորդ փուլ: Երկրորդ փուլ են անցել Խաջիմբան և Կվիցինիան»,- ասել Է ԿԸՀ-ի նախագահ Թամազ Գոգիան և հավելել, որ քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն Մոսկվայի ժամանակով 11:00-ից ոչ շուտ: