Նունե Եսայանը գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին

«Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը երաժշտական գործիքներ նվիրեց Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցին: Քաղաքի օրվա տոնակատարությանը մասնակցելու նպատակով առաջարկված գումարը երգչուհին ծախսել է Հայաստանի ամենաառաջին՝ Նիկողայոս Տիգրանյանի անունը կրող երաժշտական դպոցին երաժշտական գործիքներ գնելու նպատակով: Ձեռք բերված 9 գործիքները՝ ինչպես փողային, այնպես էլ լարային, երգչուհին անձամբ հանձնեց երաժշտական դպրոցին:

«Երգչուհին առանց մեկ վայրկյան մտածելու միացավ այս նախագծին: Մարդն, ով գիտակցում է երաժշտական գործի և մշակութային կյանքի զարգացման կարևորությունը, անվարան ու առանց մտածելու ասում է՝ այո՛, և պատրաստ է անվճար երգել Գյումրիում ՝ հանուն այն երեխաների, ովքեր սովորում են թիվ 1 երաժշտական դպրոցում»,-շնորհակալություն հայտնելով երգչուհուն՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ում առաջարկով էլ երգչուհին համաձայնել էր մասնակցել նախաձեռնությանը:

«Գյումրին իմ մանկության քաղաքն է: Այստեղ են ապրում իմ մորաքույրներն ու ընկերուհիները: Սա այն քաղաքն է, որտեղ անցկացրել եմ մանկությանս տարիները: Գյումրիում ես միայն ու միայն բարեգործական համերգներով եմ եղել, այս անգամ ևս, երբ առաջարկվեց ինձ գումար՝ քաղաքի օրվան նվիրված համերգին ելույթ ունենալու համար, ես անմիջապես գումարից հրաժարվեցի, բայց հետո, երբ իմացա երաժշտական դպրոցի նախաձեռնության մասին, անմիջապես համաձայնեցի ու շատ ուրախացա, որ սրանից կօգտվեն երեխաները: Սա այն քաղաքն է, որտեղ միայն բարեգործական համերգներով եմ ելույթ ունեցել: Մշակույթն առաջինն է, որ ներկայացնում է ազգին, ու մենք պարտավոր ենք աջակիցը լինել մշակույթի զարգացմանը»,-նշեց Նունե Եսայանը:

Երգչուհին երեկոյան՝ տոնական համերգի ընթացքում ելույթ կունենա նաև Գյումրու «Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի» հետ:

Իլհամ Ալիևը Մյունխեն էր գնացել շոու անելու, այլ ոչ թե բանակցելու ԼՂ հակամարտության շուրջ Գնանկումով պետք է ոչ թե ուրախանալ, այլ անհանգստանալ․ Ո՞րն է ձվի էժանացման պատճառը Կարդացե՛ք և չսխալվե՛ք. ՀՅԴ-ականները գիրք նվիրեցին նախարարին (տեսանյութ) Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտվել․ ԱԱԾ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը ամորձիները մեխել է աթոռին՝ դեղորայք չստանալու պատճառով Նախագահը ստացել է ռազմական ոստիկանության պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը Դանակահարված դեռահասների մոտ նկատվում է դրական դինամիկա․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Տնտեսական հեղափոխության միֆը Աբովյանի ծննդատանը 4,9 կգ քաշով տղա երեխա է ծնվել Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Սպիտակում բախվել են «Mercedes Benz»-ը եւ «Volkswagen Golf»-ը. կա վիրավոր Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն. Սյունիքում մերկասառույց է Դանակահարություն «Ռիո Մոլ»-ի տարածքում. 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց. Հարձակվել են 4 հոգով ՄԱԿ-ում Միքայել Մելքումյանն անդրադարձել է Արցախում կրթական իրավունքի իրացման խնդրին Նավթի համաշխարհային գներն աճում են
Ամենաընթերցված
Դանակահարված դեռահասների մոտ նկատվում է դրական դին... Տնտեսական հեղափոխության միֆը Պարապուրդի մատնված «Իրատես» թերթը հիվանդ երևակայու... Բանակը՝ քաղաքական ենթամշակույթի զոհ ... Աջափնյակում ևս մեկ պաշտոնանկություն է եղել Չկա բանակ-հասարակություն բաժանում․ կարևոր եմ համար... Նման ստեր հրապարակողին չպետք է սահմանափակել արհամա... «Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն». Գագիկ Սու... Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է ն... Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ա... Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկա... Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգություն... «Նիկոլ, դու սուս վիճակն է». Աշոտյան 2019-ին պետական մարմիններում աշխատողներն ստացել են... Իմ տպավորությամբ՝ Տիգրան Ուիրխանյանը վաղուց քաղաքա... Ինձ միևնույն է ձեր «հանրաքվեն», բայց միևնույն չէ, ... «Ոգեշնչող օրինակ»․ Աննա Հակոբյանը շնորհավորել է Ար... «Ասֆալտին փռելու սպառնալիքների մաստեր կլասի դասեր ... Հայտնի են Արցախում մահացած զինծառայողների անուններ... Սառնամանիքները էականորեն կմեղմվեն. Գագիկ Սուրենյան...
website by Sargssyan