«Դպրոցների հարգելի տնօրեններ, 63 տարեկան մանկավարժներին աշխատանքից ազատելու որևէ մեկի հանձնարարականի մի ենթարկվեք». Բախշյան

«Դպրոցների հարգելի տնօրեններ, 63 տարեկան մանկավարժներին աշխատանքից ազատելու որևէ մեկի հանձնարարականի մի ենթարկվեք»։ Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը գրել է․ «Դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժի գործատուն դո՛ւք եք, այդ լիազորությունը օրենքով ձեզ է տրված։ Նրանց հետ աշխատանքային պայմանգիր կնքողը դո՛ւք եք, դուք եք որոշում 63 տարեկանից հետո այդ մանկավարժը ունա՞կ է աշխատել, թե՝ ոչ։ Հետևաբար, 63 տարեկան մանկավարժներին անխտիր աշխատանքից ազատելու որևէ մեկի, ներառյալ մարզպետի թեկուզ գրավոր (ինչպես Կոտայքի մարզպետի դեպքում), հանձնարարականի մի՛ ենթարկվեք, որովհետև «Ստուգումների մասին» օրենքով, ձեր դպրոցների կանոնադրությամբ դուք կարող եք չկատարել վերադասի անօրինական հրամանները։ Ստորև Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումն եմ դնում, որպեսզի դուք հիմնավորեք վերադասի հրամանը չկատարելու ձեր իրավունքը, եղե՛ք օրինապաշտ ու կրթության գործընթացին ծառայող նվիրյալ, բայց 63 տարին լրացած մանկավարժների հետ աշխատանքային պայմանագրերը հեշտությամբ մի խզեք։ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թ․ N991 որոշմամբ՝ «Հոդված 114. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը 4. Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել՝ 5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Այս գրառմանս առիթը Արզնիի առողջարանում հանգստացող մանկավարժների հետ զրույցն էր, ընդ որում Կոտայքի մարզից էր ուսուցչուհին, որի հետ մարզպետի գրավոր հանձնարարականի հիման վրա, որը ամիսներ առաջ հայտնվեց համացանցում, օգոստոսի 30-ին պատրաստվում են խզել աշխատանքային պայմանագիրը»։

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 190 անգամ ԱԺ-մ 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար «Aeroflot Open 2020»-ի երրորդ տուրում հաղթեց միայն Հայկ Մարտիրոսյանը Շատ ավելի ճիշտ կլիներ արդեն երեկ սահմանը փակելը. Կարեն Վրթանեսյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա. Փաշինյան Առաջիկա օրերին եղանակը կտաքանա «Այո»-ի շոուն սկսվեց Մոնումենտով Մեր հասարակության սևն ու սպիտակը հասել է բանակ. Ո՞ւմ մեղադրենք «Կոս­տյում», որ ար­դեն լավն է, երբ քո հա­գին է. դիր­քո­րո­շում­նե­րի փո­փո­խու­թյան «նուրբ ար­վես­տը» Կորոնավիրուսից առաջին անգամ եվրոպացի է մահացել Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել. վերջինը դիմել է փախուստի Սպիտակում Nissan-ը բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. Կա տուժած Մոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում. Երևանի փոխքաղաքապետ ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ Երևանում և 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ամենաընթերցված
Շատ ավելի ճիշտ կլիներ արդեն երեկ սահմանը փակելը. Կ... ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաս... Բարի Սամարացի ընկերությունը վստահված է անգամ վարչա... Լուրջ հարցազրույցի ձևաչափը քոնը չի, քոնը ղժղժան քա... Փաշինյանը գնում է 1997թ-ի փուլային տարբերակին. Էդո... «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին ... Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կան... Դանակահարված դեռահասների մոտ նկատվում է դրական դին... Տնտեսական հեղափոխության միֆը Պարապուրդի մատնված «Իրատես» թերթը հիվանդ երևակայու... Բանակը՝ քաղաքական ենթամշակույթի զոհ ... Աջափնյակում ևս մեկ պաշտոնանկություն է եղել Չկա բանակ-հասարակություն բաժանում․ կարևոր եմ համար... Նման ստեր հրապարակողին չպետք է սահմանափակել արհամա... «Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն». Գագիկ Սու... Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է ն... Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ա... Մյունխենում Փաշինյանն ապացուցեց, որ պետության ղեկա...
website by Sargssyan