Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք
BlogՆաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Երեկվանից տարատեսակ տնաբույծ «ակծիվիստներ» և ֆլորայի ու ֆաունայի` պատվերով կիսապաշտպաններ նորից մտել են իրենց մշտական, ռուսական «կրեպոստնոյ թատրոնի» ամպլուայի մեջ ու վատ դերասանների նման ագորայից չեն իջնում:
Սույն խույսին միացել են որոշ քաղաքական ուժերի դրուժիննիկներ, ովքեր թքած ունեն թե՚ Ամուլսարի խնդրի ու թե՚ ընդհանրապես երկրի վա: Մենակ թե ամեն ինչ խառնվի` մեկ էլ տեսար էս անգամ իրենց քաղաքական բախտը բացվի:
Ու ահա այս խառնամբոխը, ով վստահաբար Ամուլսարի տեղն էլ չգիտի, երեկվանից տալիս է արդեն իդիոտիզմի հասցված նույն հարցը`«Բա Սերժի վախտ Ամուլսարից էդ խի՞ չէիք խոսում»:
Ես մշտապես խուսափել եմ իդիոտների հետ բանավեճից, բայց քանի որ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, տեղադրում եմ «Սերժի վախտվա» մեր խմբակցության դիրքորոշումը Ամուլսարի շահագործման վերաբերյալ, որը ներկայացնում էր ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով հանրամատչելի հայերենով ասում է, որ Ամուլսարի շահագործումը կլինի գենոցիդ:
Իհարկե, վստահ չեմ, որ կհասկանան, բայց փորձեմ ապավինել ադեկվատության կանխավարկածին:
#amulsar #saveamulsar