Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր»

Խիստ մտահոգիչ են խորհրդային բռնապետության ոճով եւ նախկին հանցավոր ռեժիմին բնորոշ ձեւով քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ Դատախազության եւ ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաև ասվում է.

«Այդ փորձերն, իհարկե, կատարվում են քողարկված ձեւով՝ իբրեւ թե նրանց ֆեյսբուքյան գրառումներում առկա հանցագործությունների մասին հաղորդումների իսկությունը ստուգելու պատրվակով: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ փորձերն սկսվեցին ի պատասխան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ՀՀ վարչապետի եւ կառավարության հասցեին հնչեցրած նրանց կոշտ քննադատության՝ ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով լռեցնելու նրանց ձայնը հոգեբանական եւ, հնարավոր է՝ նաեւ իրավական ազդեցության միջոցներով:

Դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած այս փորձերը եւ համոզմունք ենք հայտնում, որ մեր երկիրը բռնապետության ճահիճը վերադարձնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Մարտիրոսյանին եւ Արթուր Գրիգորյանին, իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք այսուհետեւ ձեռնպահ մնալ Հայաստանը նորից բռնապետության վերածելու գայթակղությունից, հավատարիմ լինել ժողովրդավարությանը եւ չխախտել մարդու իրավունքներն ու ազատությունները:

Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։Նիկոլ Փաշինյանը հենց նոր գրառում կատարեց Նոր շրջադարձ կորոնավիրուսի հարցում. կծիկը քանդվու՞մ է կամաց-կամաց Ուշադրություն. Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով, եթե… Արտակարգ դրությունը չի երկարաձգվի. նոր իրավիճակ է լինելու ՖՈՏՈ. Արսեն Թորոսյանը պատրաստվում է աղմկահարույց նշանակման «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Արմեն Աշոտյան Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում հաջողվում էր կրթական համակարգը կայուն պահել, իսկ հիմա դա չի հաջողվում Վանեցյանին որքան էլ ցանկանան հարվածել, միևնույն է, նրա ընդդիմախոսների ուրախությունը երկար չի տևի Շաքե Իսայան . «Բացի ակամա ինքնախոստովանությունը, պետք է նաև հայելու մեջ շիտակ նայել». Գագիկ Ծառուկյանը՝ արվեստագետների կողքին է Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ.Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանը Սինջարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքին Պարետի նոր որոշումը Տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը. դաժան սպանության տեսանյութը Մոսկվա-Երևան չվերթներ տեղի կունենան. Ինչ արժե տոմսն ու որտեղից այն կարելի է ձեռք բերել
Ամենաընթերցված
«Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ...
website by Sargssyan