ԱԱԾ–ն կուսումնասիրի Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հրապարակումները վերաբերվում են Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումներին, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին: Հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով:

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը գրել էր, որ իր նշանակման օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին.

«Երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը, կատարողները Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,–գրել է Գրիգորյանը՝ նշելով, որ գործ ունենք հրեշավոր ստի հետ, եւ լիբանանյան փորձաքննությունը բացարձակ ֆիկցիա էր։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ գրել էր, որ որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի:

«Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող:

Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից»,–գրել է նա։

Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան 2 չվերթ կլինի ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան Վրաստանը բաց է 18 երկրի համար կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան
Ամենաընթերցված
ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու... Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, ա... Պաշտոնանկ կարվեն ՍԴ-ի հնաբնակները. Հրայր Թովմասյան... Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Ար...
website by Sargssyan