Փաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. Քաղաքագետ

Չճշտված, բայց հավաստի թվացող և հավաստի աղբյուրներից եկող տվյալներ կան, որ Փաշինյանի իշխանությունը որոշում է ընդունել ձերբակալելու Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը ետին պլան մղելու և այն հօգուտ Լիդիանի լուծելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Սա գավառական մակարդակի հնարք է, որ կարող է և փաշինյանամոլների բանակում ծափահարություններով ընդունվել և որոշակի արդյունքներ տալ: Սերժ Սարգսյանի անհրաժեշտ էր ձերբակալել Փաշինյանի վարչապետ ընտրվելու հենց նույն օրն իսկ, ոչ թե թողնել մեկ և կես տարի և միայն Ամուլսարի պես ճակատագրական պահին գնալ այդ քայլին:

Եվ եթե այնուամենայնիվ որոշում կա ձերբակալելու, որ շատ լավ է, ապա դա պետք է արվի Ամուլսարի խնդիրը հօգուտ ժողովրդին լուծելուց անմիջապես հետո: Հակառակ պարագայում՝ եթե տեղեկատվությունը հաստատվի փաստով՝ ապա այս կառավարությունը կկատարի իր հաջորդ տմարդի և հակաժողովորդական, հակապետական քայլը:

Հնարավոր է որ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը հիմա տեղի չունենա: Հնարավոր է, որ այլ որոշում ընդունվի: Ամեն բան հնարավոր է: Փաշինյանի մտադրության անփոփոխելիության վերաբերյալ պնդում անել ես չեմ կարող: Բայց որ այդ մտադրությունն այս պահին առկա է՝ վկայում են մի շարք վստահելի աղբյուրներ:

Ամեն դեպքում մենք բոլորս պարտավոր ենք սթափվել և թույլ չտալ, որ մի խումբ փաշինյանապաշտներ որոշեն բոլորիս և մեր երկրի ապագան: Անհրաժեշտ է հասկանալ, որ սա այլևս հակազագային և հակապետական իշխանություն է: ժամանակն է սթափվելու, հանելու վարդագույն ակնոցները և ստիպելու մեզ տեսնելու ճշմարտությունը: Ամեն պարագայում հաստատ է, որ Փաշինյանը Ամուլսարի հանքը բացելու որոշում արդեն ունի:

Միայն հանրային և ազգային հուժկու ճնշումը կարող է նրան ստիպել ևս մեկ անգամ խաղարկել իր ժողովրդահաճո քարտը և հանդես գալ այն չբացելու որոշմամբ: Եվ այս հարցում իր եսակենտրոն մոտիվները մեզ հետաքրքիր չեն: Եթե ճնշվեց և չբացեց, ապա դա պետք է մեզ միայն ուրախացնի: Բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել ճնշումը:

Վճռվում է Հայաստանի ապագան և չի կարելի թույլ տալ, որ այն կործանելու որոշում ընդունի այս ապազգային, հակապետական իշխանությունը:

P.S. Ես չեմ պնդում: Ասում եմ այն՝ ինչ տեղեկատվություն որ ստանում եմ և որն ինձ հավաստի է թվում: Դրա հավաստիությունն այնուամենայնիվ՝ չեմ պնդում»,- գրել է քաղաքագետը:

ԱՊՀ միջպետական խորհրդի՝ Դուշանբեի նիստում Հայաստանը դարձավ համանախագահող. 2021-ի նիստը տեղի կունենա ՀՀ-ում Ամուլսարի պաշտպանների հանրահավաքն ավարտվեց. Դասադուլն ու գործադուլը դադարեցվում են, սպասում են կառավարության մեսիջին Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Օրը հայտնի է Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Դավիթ Անանյանին շնորհվել է Հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին. վարչապետն ակնարկեց, որ կարող է հենց նրան նշանակել ոստիկանապետ Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ «Փաստ». ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոններում նշանակումներ չեն արվի. Վարչապետը սպասում է «Ժամանակ». Ցասման ալիք. ՀՀ-ում ԵՄ դեսպանին ապակողմնորոշել են եւ գցել անհարմար վիճակի մեջ Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում նկատ­վող ճա­քե­րի առա­ջին նշան­ները Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված
Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի Ա... Նիկոլ,սխալ կուպե ես նստել. Շարմազանով Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում... ՀՊՏՀ նոր ղեկավարությունից շատերը քարոզում են, թե ի... Դե ինչ,հարգելիներս, թևակոխեցինք մանիպուլյացիոն նոր... Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տ... 150 000-ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմ... Տաքանում է. Երեւանում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +... Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցե... Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրը փակ կլինի... «Ով ինձ զոմբի կասի, իրա...». Ավան վարչական շրջանի ... Արցախից եկող մտահոգություն Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպա... «Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում»... Երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմ... Սրտանց շնորհավորում ենք Ծառուկյան և Սուքիասյան ընտ... Միայն թե բուժվի փոքրիկը. մանրամասներ 6-րդ հարկից ը... Հիմա արդեն շատ բան կախված կլինի Վանեցյանից, Տոնոյա... «Շենիկ» ՋՕԸ-ում հայտնաբերված խախտումներն ու թերութ... «Եվս մեկ քայլ դեպի աշուն». Արեւմտյան Սիբիրից եկող ...
website by Sargssyan