Տասնյակ հազարավոր ցուցարարներ հեղեղել են Հոնկոնգի փողոցները

Տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնք բողոքում են արտահանձնման մասին նոր օրենքի դեմ, դուրս են եկել Հոնկոնգի փողոցներ՝ չնայած հորդառատ անձրեւին եւ ոստիկանության արգելքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ընդդիմադիր Մարդու իրավունքների քաղաքացիական ճակատի կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները պահանջում են ամբողջովին հրաժարվել արտահանձնման մասին օրենքը դիտարկելուց, չեղարկել ցույցերի վերաբերյալ «զանգվածային անկարգություններ» եզրույթի կիրառումը, ազատել ավելի վաղ ձեռբակալված բոլոր ցուցարարներին, անցկացնել ցույցերի ժամանակ ոստիկանության գործողությունների անկախ հետաքննություն, կազմակերպել համընդհանուր ընտրություններ:

Քաղաքացիական ճակատը կազմակերպել էր ցույցը Վիկտորիա այգում. ի սկզբանե նրանք նախապատրաստում էին քայլերթ, սակայն ոստիկանությունն արգելել էր՝ մեկնաբանելով իր որոշումը նրանով, որ կազմակերպիչներն ի զորու չեն ինքնուրույն ապահովել անվտանգությունը: Ճակատի ներկայացուցիչ Բոնի Լանը հայտարարել էր լրագրողներին, որ անցկացվելու է խաղաղ հանրահավաք, իսկ քայլերթն արգելված է. նա նաեւ բոլոր հնարավոր միջոդեպերի համար պատասխանատվությունը վերագրել է ոստիկանությանը:

Այդուհանդերձ, հանրահավաքը սկսվելուց մեկ ժամ անց ցուցարարների ամբոխը սկսել էր հեռանալ այգու տարածքից եւ լցնելով ճանապարհներն ու երթեւեկելի հատվածը՝ շարժվել քաղաքի փողոցներով:

Ներկա պահին Հոնկոնգում հորդառատ անձրեւ է տեղում, սակայն դա չի կանգնեցնում ցուցարարներին:

Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ սպասվում է ավելի քան 300 հազար մարդու մասնակցություն հանրահավաքին:

Հոնկոնգում արդեն 11-րդ շաբաթն է, ինչ շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Դրանք սկսվել էին այն փոփոխությունների պատճառով, որոնք ընդունվելու դեպքում թույլ կտան իշխանություններին արտահանձնել կասկածյալներին Թայվանին, Մակաոյին եւ Չինաստանին, որոնց հետ Հոնկոնգը չունի արտահանձնման մասին համաձայնագիր: Ի սկզբանե բողոքի ցույցերը խաղաղ էին, սակայն օրեցօր քաղաքի փողոցներում բախումներն էլ ավելի դաժան բնույթ էին կրում. առ այսօր տուժել են տասնյակ մարդիկ:

Արթուր Վանեցյանը բաց դաս է անցկացրել Քաշաթաղի շրջանի աշակերտների հետ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ծրագրեր են իրականացվում մի քանի ուղղություններով Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ էս օրերին բոլորս փակված ենք մեր տներում ու շատ ազատ ժամանակ ունենք լիքը բաների մասին մտածելու համար Երբ Գագիկ Ծառուկյանը Երևանն էր ախտահանում՝ քաղաքապետը ստորագրելու թղթերը դռան տակից էր վերցնում «Գ.Ծառուկյան» հիմնադրամը մեծ քանակությամբ պարարտանյութ է հատկացրել սահմանամերձ Տավուշին «Գ.Ծառուկյան» հիմնադրամը հերթական սոցիալական ակցիան է իրականացրել Գեղարքունիքի մարզում Արգամ Աբրահամյանի շնորհավորանքը ապրիլի 7-ի կապակցությամբ «Գ.Ծառուկյան» հիմնադրամի սոցիալական աջակցությունը Գյումրիի 3000-ից ավելի ընտանիքներին Վարչապետի «վարժությունը» Արտակ Գրիգորյանը՝ Խոակին Կապարոսի և կորոնավիրուսի մասին (ֆոտո) Հայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում Ապրանքների թանկացման «անմեղները» կամ պաշտոնյաների պրիմիտիվ առաջարկները Արագածոտնի մարզի ավելի քան 500 ընտանիք «Գ.Ծառուկյան» հիմնադրամից աջակցություն է ստացել Կորոնավիրուսի վարակման ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել. ունենք մեկ մահ. Նիկոլ Փաշինյան Ucom-ը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները
Ամենաընթերցված
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ էս օրերին բոլորս փ... Երբ Գագիկ Ծառուկյանը Երևանն էր ախտահանում՝ քաղաքապ... Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա... Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ... Ադրբեջանական կողմը փորձ է կատարում ապակայունացնել ... Սոցիալապես անապահովները միշտ էլ եղել են Գ. Ծառուկյ... Սկանդալային օրենքը պատուհաս՝ ժողովրդավարության համ... Այս իրավիճակի միակ պատասխանատուն Նիկոլն է և իր թիմ... ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով Թքած ունենալու նուրբ արվեստը... Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների... Պոպուլիստական կառավարությունն ուժեղ դառնալ չի կարո... Ախր ես ինչպես վեր կենամ գնամ․ Լևոն Արոնյանի կինն՝ ... Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ ն... Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի մ... «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ... Ցնցված եմ․ Փաշինյանը ցավակցել է Դեւեջյանի մահվան կ... 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահր... Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. ... Մի ամբողջ սերունդ անցնում է, ու էս այլանդակ վարակը...
website by Sargssyan