Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանում Նեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներ Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը «Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան


Ահա, թե ինչպիսինն էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ

Life

Իննա Խոջամիրյան: Դերասանուհի Իննա Խոջամիրյանը դպրոցն ավարտել է 2012թ.-ին: Սովորել է Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում: Երկար ժամանակ չի անցել իր Վերջին զանգից, ու նա այսօրվա նման հիշում է օրն իր բոլոր մանրամասներով. «Ուզում էի ասել, որ ոչինչ չեմ հիշում, բայց… հիշում եմ անգամ բեմի վրա որ մասում էի կանգնած, ում կողքին, ում դիմաց…

Չեմ կարող հիշել՝ ինչ էի ասմունքում որպես հրաժեշտ, բայց կիթառի նվագակցություն կար, ես հուզված էի, կարծես դահլիճն էլ՝ ինձ հետ հավասար… Դեռահասությանս ամենաբուռն շրջանն էր: Ամենասիրառատ, ամենացավոտ, ամենաբեկումնային, ամենաանսպասելի, ամենա… Ինչպես և բոլոր դեռահասների կյանքում:

Որպես եզրափակում բոլորով Թաթայի «Վերջին զանգը» երգեցինք: Աննկարագրելի շատ եմ լաց եղել: Երևի ոչ թե նրա համար, որ չէի ուզում դպրոցն ավարտել, այլ չգիտեի՝ ինչ է սպասում մի մարդուկի այս մեծամեծ աշխարհում: Նույնիսկ չգիտեի՝ կընդունվեմ համալսարան թե ոչ. ոչ մի առարկա անհատապես, մասնագիտացված չէի պարապել (սեփական պնդմամբ ): Վերջին զանգից նոր կյանք սկսվեց բառացիորեն»:

Իննան մի քանի քաղաքում ու մի քանի դպրոցում է հասցրել սովորել, և բոլորը հավասարապես իրենն է համարում: Դերասանուհին չի կարողանում մտաբերել՝ վերջին անգամ երբ է եղել իր դպրոցում. «Իմ դպրոցները… Ցավոք, Լոռի կարողանում եմ միայն ոչ աշխատանքային օրերին մեկնել: Ամեն անգամ երկար կանգ եմ առնում մեկ Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան դպրոցի, մեկ Տաշիր քաղաքի N2 դպրոցի բակում: Ամենաթանկ, զավեշտալի ու անհեթեթ հիշողություններն են ինձ կապում նշածս երկու դպրոցների հետ: Ուզում եմ այցելել անպայման, կարոտել եմ բոլորին….»:

30-ից ավելի  գովասանագիր, պատվոգիր, շնորհակալագիր… Դերասանուհին մոլի գերազանցիկ է եղել, ասում է՝ հատուկ խնամքով մի մեծ թղթապանակում դեռ պահում է դրանք. իր ապագա ժառանգության անքակտելի մասն են լինելու:) Իննայի համար չկա առարկա, որը նա չսիրի. «Ամեն բան բացառապես մանկավարժի դիրքորոշումից, մատուցման ձևից և վերաբերմունքից է կախված:

Մի դպրոցում ֆիզիկայի գիտակ էի, մյուս դպրոցում անասելի թուլացա ինչ-ինչ պատճառներով, մյուս դպրոցում քիմիայի փորձերի մեծագույն երկրպագուն էի, մեկ ուրիշ դպրոցում քիմիայի դասերը դադարեցին ինձ ինչ-որ բան տալուց… Ամեն դեպքում ամենաշատը մաթեմատիկան և պատմությունն եմ սիրել: 11-րդ դասարանում կողքիս նստող դասընկերոջս հետ մրցույթի էինք դուրս գալիս, ով ավելի շատ խնդիր-վարժություն կլուծի, և ուսուցչի ստուգելուց հետո ով ավելի շատ ճիշտ պատասխաններ կունենա: Տարվա առաջին կեսին ավարտել էինք հանրահաշվի և երկրաչափության դասագրքերի բոլոր խնդիրները: Ուսուցչուհին մեզ համար ստիպված այլ ձեռնարկ էր բերում, դասարանն էլ սովորական հունով շարունակում էր սովորել»:

Իննան նաև պատմեց դպրոցական ամենվառ հիշողությունների մասին, որոնք իրեն ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում. «2 դպրոցական վառ հիշողություն ունեմ. 1-ը մասնակցությունն էր «Հայ ասպետ»-ին (մինչև կիսաեզրափակիչ հասանք), իսկ մյուսը՝ Հայրապետական թեմի կողմից կազմակերպված «Պատարագն աշակերտների շուրթերով» հանրապետական մրցույթը։ Հանրապետությունում առաջին տեղը գրավեցինք մեր փոքրիկ թիմով ու հայրապետական մրցանակի արժանացանք»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ տարիներ անց աշակերտական սեղանին կրկին հայտնվելը ամենաքաղցր վերապրումն է. «Ինչ էինք, ինչ դարձանք:)»

Բացի նրանից, որ Իննան տասը տարիների խենթություններն ու անհոգ օրերը հիշում է, չի մոռացել նաև առաջին սիրուն. «2-3 տարով մեծ տղա էր, մեր դասարանի դիմացն ընկած դասարանում էր սովորում (քիմիայի դասասենյակը ): Անունը Գարիկ էր: Հուսամ՝ լավ է, առողջ և երջանիկ»:

Համադասարանցիների մի մասի հետ դերասանուհին մինչև հիմա էլ  շփումը պահում է. «Դասընկերներիս մեջ արվեստի մարդիկ գրեթե չկան. մեծ մասը բնագիտական գծով շարունակեց ուսումը։ Ճնշող մասն աղջիկներ են. ոմանք արդեն բալիկ ունեն, ոմանք երկրում չեն, ոմանց հետ էլ պարբերաբար հանդիպում եմ: Մեկին էլ կորցրել եմ անդառնալիորեն… Ամռանը ավտովթարից մահացավ: Մեր՝ դասընկերներիս ամենացավոտ կորուստներից էր»:

Դերասանուհին շրջանավարտներին անթիվ մաղթանքներ ունի, միայն թե համապատասխան բառեր չի գտնում. «Սիրելի շրջանավարտ, շնորհավորում եմ քո նոր միջավայրի, նոր մարդկանց, նոր պայմանների և իսկապես բոլորովին նոր կյանքի ոտնամուտը: Հարթ ու կանաչ ճանապարհի, կապույտ երկնքի ու շատ ու շատ դրական ու լավ մաղթանքներից բացի՝ ուզում եմ քեզ ևս մի կարևոր բան մաղթել. այն պահից, երբ արցունքոտ աչքերով կգրկես քեզ նվիրած վերջին դպրոցական ծաղիկներն ու վերջին զանգդ կհնչի, նորովի սկսիր գնահատել ամեն մի օրդ, ժամդ, րոպեդ: Ժամանակն է գիտակցելու, որ ապրածդ ոչ մի վայրկյան հետ բերել չես կարողանալու: Տուր աշխարհին ու հայրենիքիդ քո մաքսիմալը և վերցրու կյանքից ու աշխարհից այն ամենն, ինչ կհասցնես: Եվ որն ամենակարևորն է, չմոռանաս ամենակարևորը՝ բոլոր պայմաններում, անկախ ամեն ինչից՝ սովորել, սովորել, սովորել»:

Հասմիկ Խոջյան: Հասմիկ Խոջյանն էլ է 2012 թվականի շրջանավարտ: Սովորել է Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 միջնակարգ դպրոցում. «Մինչև 5-րդ դասարան սովորել եմ Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: Վերջին զանգը գրեթե բոլորի կյանքում հուզումնառատ է լինում, սակայն ինձ համար այն իսկական տոն էր: Ուրախ էի, որ ավարտել եմ դպրոցը, ավարտել եմ կյանքի այդ շրջափուլը, քանի որ հստակ գիտեի, որ գնում եմ դեպի նոր կյանք, որտեղ ինձ սպասում էին նպատակներս ու երազանքներս»:

Հասմիկի Վերջին զանգը մյուսներից տարբերվել է ոչ սովորական ավտոշքերթով. «Մեքենաների սկզբից գնում էր փուչիներով զարդարված, հսկայական տրակտորը, հետո՝ հարսանեկան լիմուզինը, իսկ հետո՝ մյուս սովորական մեքենաները: Հետաքրքրությունը դրանց տարբերությունն էր և ահռելի, բայց գույնզգույն զարդարված տրակտորի դանդաղ ընթացքը»:

Դերասանուհին պահպանել է Վերջին զանգի բառացի նշանակությունը և դրանից հետո չի  եղել դպրոցում, չնայած անկեղծ խոստովանում է՝ կուզենար շրջել դասարաններով. «Կարող եմ ասել, որ լավ աշակերտ եմ եղել, սակայն ամբողջությամբ կլանված չեմ եղել դպրոցի դասերով, ունեցել եմ շատ այլ հետաքրքրություններ ու շատ ընկերներ: Ամենասիրելի առարկան ինձ համար թերևս գրականությունն է եղել»:

Հասմիկի խոսքով՝ թե՛ հանրակրթական և թե՛ երաժշտական դպրոցների բոլոր միջոցառումներին իր ներկայությունը պարտադիր էր. կա՛մ անմիջականորեն մասնակցում էր, կա՛մ վարում դրանք. «Դպրոցական ամենավառ հիշողություններս կապված են միջոցառումների հետ, որոնցից յուրաքանչյուրն իսկական տոն-իրադարձություն էր ինձ համար»:

Դասընկերներից միայն երկու-երեք հոգու հետ է Հասմիկը պահպանում շփումը: Նրա կարծիքով՝ դա բնական է, քանի որ, ամենայն հավանականությամբ, ամբողջ դասարանում միայն նրանց հետ է ունեցել որոշ ընդհանուր հետաքրքրություններ. «Իմ երկու դասարանի դասընկերներից միայն մեկն է ընդունվել Թատերական ինստիտուտ ու եղել է հենց իմ կուրսընկերուհին, սակայն ներկա պահին մասնագիտական այլ ուղղվածություն է ընտրել: Դասընկերներիս մեջ արվեստի այլ ճյուղեր ընտրած ընկերներ ունեմ»:

Տարիներ անց նորից աշակերտական սեղանին հայտնվելը բոլորովին էլ անսովոր չէ դերասանուհու համար. «Երբ գիտակցում ես մասնագիտությանդ կարևորությունը, արդեն միևնույն է դառնում՝ աշակերտական աթոռին նստած կլինես, թե, օրինակ, հիվանդանոցում՝ գլխավոր բժիշկի սեղանի մոտ: Իհարկե, ավելի հեշտ է, երբ արդեն անցել ես այդ ճանապարհը, բայց իմ ու իմ կերպարի պարագայում ես չեմ փորձում հիշել, թե ինչպիսին էի ես իմ դպրոցական տարիներին, որովհետև նախ՝ մենք շատ տարբեր ենք, և ամենակարևորը՝ չնայած որ ես դպրոցս ավարտել եմ ոչ վաղ անցյալում, սակայն ժամանակները շատ արագ են փոխվում, ավելի շատ հիմա ուսումնասիրում եմ այժմյան դպրոցականներին»:

Հասմիկի խոսքով՝ ինքը հավանաբար այն եզակիներից է, ով դպրոցում իր դասընկերներից ոչ մեկին չի սիրահարվել. «Դպրոցական տարիքում սեր ունեցել եմ, սակայն նա իմ դասարանից ու իմ դպրոցից չի եղել, բայց չեմ ասի, թե ով է եղել:)»

Դերասանուհին այս տարվա շրջանավարտներին ավելի քան բախտավոր է համարում, քանի որ նրանք կյանքի նոր շրջափուլ են մտնում արդեն նոր Հայաստանում. «Դա նշանակում է, որ բոլորս ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենանք մեր մասնագիտությանը, աշխատանքին ու, ընդհանրապես, կյանքին, լինենք ավելի աշխատասեր, անիմաստ ժամանակ չվատնենք ու վայելենք մեր ամեն օրն ու ժամը: Իսկ վերջում, ինչպես ընդունված է ասել, սիրելի շրջանավարտներ, բարի երթ ձեզ դեպի նոր, ավելի գունեղ ու հետաքրքիր կյանք»:

Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը
Ամենադիտված