«Բիելլա» ընկերության եփած նախաճաշի երշիկի մակնշման մեջ գրված թվերը հեռու են իրականությունից

Orer.am-ը շարունակում է ներկայացնել «Ստանդարտ Դիալոգ» ընկերության լաբորատորիայում իրականացված փորձաքննության արդյունքները:

Հիշեցնենք, որ պատահական ընտրությամբ լաբորատոր փորձաքննության էինք ներկայացրել երշիկեղեն արտադրող մի քանի ընկերությունների արտադրանքը, պարզելու համար, թե թաղանթի վրայի մակնշումն ինչքանով է համապատասխանում իրականությանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Բեկոն պրոդուկտ» ընկերության «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի մակնշման և լաբորատոր փորձաքննության արդյունքների միջև էական տարբերություն էր արձանագրվել: Այս անգամ ներկայացնում ենք մեկ այլ՝ «Բիելլա» ընկերության եփած նախաճաշի երշիկի լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Եվ այսպես: Թեև վերը նշված երշիկի փաթեթավորման վրա նշված է, որ 100 գրամ մթերքի սննդային միջինացված ցուցանիշների համաձայն մսամթերքի մեջ առկա սպիտակուցի քանակությունը 12 գրամ է, ճարպը կազմում է 21 գրամ, էներգետիկ արժեքը 237 կիլոկալորիա է, իսկ ածխաջրերի պարունակության մասին ընդհանրապես մակնշման մեջ որևէ խոսք չկա, ապա լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ այստեղ ևս էական շեղումներ կան և, փաստորեն, փաթեթավորման վրա նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը:

Փորձաքննության արդյունքերի համաձայն «Բիելլա» ընկերության եփած նախաճաշի երշիկի 100 գրամի մեջ սպիտակուցները կազմում են 12,69 գրամ, ինչը մոտ է փաթեթավորման վրա նշվածին, սակայն երշիկի յուղայնությունը մոտ կեսով չափ պակաս է:

Այն 21 գրամի փոխարեն կազմում է ընդամենը 12,5 գրամ: Էական շեղում կա նաև երշիկի փաթեթավորման վրա նշված էներգետիկ արժեքի ցուցանիշի և լաբորատոր ձորձաքննության արդյունքների միջև: Եվ, չնայած փաթեթավորման վրա նշված է որ 100 գրամի էներգետիկ արժեքը կազմում է 237 կիլոկալորիա, սակայն լաբորատոր ուսումնասիրության արդյունքների համաձայն, իրականում այն կազմում է 202,3 կիլոկալորիա:

Ներկայացված թվերի համեմատությունը թույլ է տալիս արձանագրել, որ «Բիելլա» ընկերության եփած նախաճաշի երշիկի թաղանթի վրայի մակնշումը ևս չի համապատասխանում իրականությանը: Այստեղ նույնպես շեղումներն էական են, ինչը կասկածի տակ է դնում նաև մակշման վրա նշված սննդամթերքի անվտանգության կառավարության FSSC 22 000 պահանջներին համապատասխանության հարցը:

Տեղեկացնենք նաև, որ լաբորատոր փորձաքննույան արդյունքների համաձայն նշված երշիկի մեջ աղի պարունակությունը կազմել է 2,4 %, խոնավության աստիճանը 67,69 %, իսկ ածխաջրերը կազմել են 9,76 %:

 

Արմինե Գրիգորյան

ՈՒՂԻՂ. Փաշինյանը մասնակցում է ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը «Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ լույս աշխարհ բերել». այսօր Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն է Հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշները կապահովվեն ստվերային տնտեսության կրճատման հաշվին. ԿԲ Փաշինյանը՝ հանցագործության մասնակից. քաղաքացին հաղորդում ներկայացրեց (տեսանյութ) Գյումրու նոր մաքսատան շինմոնտաժային աշխատանքներում խախտումներ չեն հայտնաբերվել ՊՎԾ-ին հանձնարարել եմ ստուգումներ անել Եղեգնաձորի քաղաքապետարանում․ Փաշինյան Տիգրան Խաչատրյանը հրաժարական կտա՞. խոսակցությունները, չնայած հերքումներին, չեն դադարում Մոսկվայում գնդակահարել են հայ մարզիկի. Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր Բամբակի առաջին բերքն առաջին կարգի է ստացվել.Գ.Ծառուկյանի խոշոր նախաձեռնության արդյունքները «Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Փաշինյան (տեսանյութ) Արժեթղթերի շուկայում «կրիայի քայլեր»-ով ենք առաջ գնում․ Բագրատյանը՝ Խաչատրյանին (տեսանյութ) ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները․ ՈՒՂԻՂ Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալ ԱԺ-ում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը (ուղիղ)
Ամենաընթերցված
Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան... ԲՀԿ-ի թեկնածուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժող... «Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արց... Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շո... Աշոտյանը ՝ Հրայր Թովմասյանի կյանքի «մութ» դրվագներ... Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա ... Եւս մեկ զորամաս այսօրվանից անցավ զինվորների կերակր... Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան «Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդո... Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք... Պարոն վարչապետ, կլինի՞ Խաչատուր Սուքիասյանին և Սամ... Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0. Արմեն Աշ... Ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքի գործար... «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվ... Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավ... Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կու... Ձեր դեղերը խմե՞լ եք, տիկին. Հովհաննես Ազոյանը՝ վար... Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապա... Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի...
website by Sargssyan