«Քեզ ուղարկեց ինձ Աստված». Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր հետ առաջին լուսանկարը
LifeՕրերս Սիլվա Հակոբյանն առաջին անգամ մայրացավ: Երգչուհին դուստր է ունեցել, որին տվել են Միլա անունը:
Սիլվան Ինստագրամում հրապարակել է դստեր հետ առաջին լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով իրենց շնորհավորողներին:
«Քեզ ուղարկեց ինձ Աստված, որ ես հասկանամ՝ ինչու է կյանքն ու ծով փորձություններն ինձ տրված: Անսահման շնորհակալ եմ երկնքին քեզ համար: Դու իմ ամենանվիրական ու իրական երազանք: Անչափ շնորհակալ ենք բոլորին շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար»:
Երգչուհին օրեր առաջ նաև տեսանյութ էր հրապարակել ամուսնու հետ ու մակագրել՝ Մի փունջ երազանք մեր Միլայի համար