ՊԵԿ-ը պատրաստվում է նոր հոդված ավելացնել հարկային օրենսգրքում
ՔաղաքականությունՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստվում է նոր հոդված ավելացնել հարկային օրենսգրքում, որն իրավական կարգավորում կտա հարկային պլանավորման չարաշահման դեպքերին:
Այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Ներկայումս աշխատանքներ են կատարվում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար: Ունենք արդեն ներքին շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում է հարկային օրենսգրքում նոր հոդված ավելացնելուն, որով կկարգավորվի հարկային պլանավորման չարաշահում և հարկային օգուտ հասկացությունները: Հարկային պլանավորման չարաշահումն այն է, երբ հարկ վճարողի կողմից գործողությունները, հարկերի հաշվարկման մեթոդները միտված են հարկերի պակաս վճարմանը: Սրա վերաբերյալ կունենանք իրավական կարգավորում»,- ասաց Հովհաննիսյանը: