Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Ես պատասխանատու եմ իրեն խաբեբա ասելու համար. Վարչապետին «խաբեբա» անվանած կինը պարզաբանում է. Aravot

Քաղաքականություն

Ինձ ոչ մեկը չէր ուղարկել, չգիտեմ ինչու են համացանցում նման կեղծ լուրեր տարածում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում պատմել է Գյումրու պատմական փողոցներով շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանին «խաբեբա» անվանած կինը՝ Մարիամ Պավլեյանը։

«Ես պատասխանատու եմ Փաշինյանին ասած ամեն մի խոսքիս համար։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր, մեզ շատ էր դուր գալիս, քննադատում էր Սերժի թերությունները՝ գազը թանկ է, ասում էր, որ խաբել են մեզ, լույսը թանկ է, խաբել են մեզ, նպաստառուն չի կարող միս ուտել ու բազմաթիվ նման բաներ․․․ Ես կողմնակից եմ եղել հեղափոխությանը, բայց Նիկոլ Փաշինյանի նստելուց հետո ես ոչ մի փոփոխություն չտեսա։ Ես մոտեցա իրեն, որ ասեի՝ ինչո՞ւ գազի գինը չիջավ, երեք տարի է՝ ջեռուցման համակարգ եմ քաշել, բայց ի վիճակի չեմ վառելու, ցելոֆոն ենք վառում ու ամեն օր հինգ կիլոմետր քայլում եմ․ տնից ոտքով քայլելով աշխատանքի վայր եմ գնում՝ 100 դրամ խնայելու համար։ Մանուշյան փողոցից գնում եմ կենտրոնական շուկա ու այնտեղից վերադառնում եմ էդ ցելոֆոնները ձեռքիս, ամենաքիչը մի 5-6 կիլոգրամ կլինի։

Ես գյուղի տները ծախեցի, ջեռուցման համակարգ քաշեցի Գյումրու մեր տանը, բայց ի վիճակի չեմ օգտագործել, որովհետեւ չեմ կարող մուծել։ Փաշինյանը խոսք տվեց, որ գազը պարտավոր է իջեցնել, որովհետեւ Սերժը սխալ է հաշվել գինը, բայց չիջավ, դա մեկ, ես պատասխանատու եմ իրեն խաբեբա ասելու համար։ Նույնը լույսը, մտածում էի, որ Փաշինյանի օրոք գոնե կկարողանամ լույսով տաքանալ, ես իրեն հավատացել եմ, դա էլ չարեց ու բազմաթիվ այլ բաներ։ Խանութում առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց էն աշխատավարձը չեմ ստանում, ինչ պետք է տան․․․ Վրդովվելու շատ առիթ կար, համ հավատացինք, համ էլ իրեն չարդարացրեց։ Ես իրեն գնացի այդ հարցերը տալու համար, բայց չգիտեմ, թե թիկանապա՞հն էր, թե ո՞վ էր, այդ մարդը չթողեց առաջ շարժվել, դրանից ավելի շատ վրդովվեցի։ Թողնում եք, որ մարդիկ վարչապետի հետ նկարվեն, իսկ բողոք ներկայացնող մարդուն չե՞ք թողնում երկու բառ խոսի, ինչո՞ւ, պատճառը։ Ես գնացել էի խոսելու, հարցնելու, բայց նորից եմ կրկնում՝ թիկնապահն չթողեց մոտ գնալու, երեւի զգաց, որ բողոք ունեմ, հյուրանոցի դիմաց, որտեղից պետք է Փաշինյանը դուրս գար, ինձ հարցրեց ՝դու ո՞ւմ ես սպասում։ Ասի՝ կարո՞ղ եմ ձեր հարցին չպատասխանել, ասաց՝ հա, բայց դրանց հետո սկսեց պահել, որ առաջ չշարժվեմ, դրանից շատ վրդովվեցի, պահվածքը ինձ ջղայնացրեց, դուրս չեկավ։ Ես իմ անձնական խնդիրներ ունեմ, որ պիտի գնայի ու ներկայացնեի վարչապետին ու չթողեցին, թե չէ ինձ որեւէ մեկը չէր դրդել, կամ հո ես չէի գնում փող ուզելու։ Ես ուղղակի պիտի իմ բողոքը ներկայացնեի, թե քեզ հավատալով, որ գազը 132 դրամից գոնե իջնի 90 կամ 80 դրամ ու չկա, սպասեցի ու չեղավ։ Դրա համար էլ իրեն ասի՝ խաբեբա, չեմ սիրում, որ ինձ խաբում են»,-ասաց Մարիամը։

Նա նաեւ նշեց, որ իր ձայնը բարձր է, չէր գոռում վարչապետի վրա, դա իր խոսակցական սովորական տոնն է։ Նա նաեւ պատմեց, որ մի անգամ փորձել է վարչապետին մոտենալ «Պլազա Վիկտորիա» հյուրանոցի մոտ, սակայն թիկնապահները հրել են, չեն թողել մոտենա, ավելին, ըստ տիկնոջ, բռնի ձեւով մի պահ իր ձեռքից վերցրել են հեռախոսը, այնտեղ եղած հեռախոսահամարներն են գրել ու վերադարձրել, կանգնած մարդկանցից մեկն իրեն անվանել է՝ աղջի։ «Ես էլ ասի՝ աղջին գնա կնկադ ու աղջկադ ասա, բայց հեչ չգիտեմ ով էր էդ մարդը։ Դե ժողովուրդը գնում էր Փաշինյանին տեսնելու, ես էլ գնացի հյուրանոցի մոտ, որը բողոքս ներկայացնեի, մարդկանցից որը թոշակից էր խոսում, ես էլ ասի, տեսնեմ՝ ես ե՞րբ կարող եմ գազ վառել»,- ասաց Մարիամը։ Ըստ նրա, երկրորդ անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն քայլում էր փողոցով, ինքը հույս էլ չուներ, որ իրեն մոտ կթողնեն, թեեւ վարչապետն ինքն է ասել՝ թողեք, մոտենա։ «Երբ առաջին անգամ հյուրանոցի մոտ մոտեցա ու ասի՝ դու խաբեցիր մեզ, սպասում էի, որ հարց տա, թե ինչո՞ւ խաբեցի, որ ես ասեի այսինչ, այսինչ հարցերի շուրջ, թիկնապահները միանգամից ինձ քաշեցին ետ, հետո հեռախոսս էլ ձեռքիցս առան, իսկ երկրորդ անգամ հույս էլ չունեի, որ ինձ մոտ կթողնեն, տեսա, որ փողոցում Փաշինյանի կողքբոլորը շատ մարդիկ չկային, նորից մոտեցա, Փաշինյանն ասեց՝ թողեք, թող մոտենա, բայց արդեն շատ վրդովված էի։ Ինչո՞ւ պիտի մեծ կանանց թողնեն մոտենալու, իսկ որ մարդիկ բողոք պիտի ներկայացնեն, հարցնեն՝ ե՞րբ կարող եմ մի քանի տեղ աշխատելու փոխարեն մի տեղ աշխատել ու մարդավայել աշխատավարձ ստանալ, չեն թույլատրում, ի՞նչ երկիր է որ, սելֆի էղնելու երկի՞ր է, թե ի՞նչ է։ Եվ հետո, որ գրում են ու տարածում, թե ես գնացել եմ « Կիսաբաց Լուսամուտներ», ես ոչ միայն չեմ գնացել, այլ չեմ էլ նայում այդ հաղորդումը, ինձ նկարել են Հրաչի հետ, տեսա ու ապշեցի, ում ձեռքի գործն է, չհասկացա»,- ասաց Մարիամը։

Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Ամենադիտված