«Հրապարակ». ԱԺ-ում ազատվում են անցանկալի կադրերից. բաժնի ղեկավարը սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած արձակուրդային սեզոնին, Ազգային ժողովում աժիոտաժ է։ Հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա փոփոխություններն են մեկնարկել։ Միավորվում են բաժիններ, նոր հաստիքացուցակ է կազմվում, որի քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելն է։ Երեկ այս հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության և հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի զրույցն ավարտվել է վերջինիս ինքնազգացողության վատացմամբ՝ սրտի տագնապով։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստենտավորել են։ Բանն այն է, որ նշված բաժինը միավորվել է հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ դարձել հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն, արդյունքում Պետրոսյանը կորցնում է բաժնի ղեկավարի պաշտոնը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում հերքեց, թե Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում, ասաց, որ կոնկրետ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներին չեն պատրաստվում կրճատել. «Նրանց ասել ենք՝ մնացեք ձեր տեղում, առաջարկել ենք, որ նոր ձևավորված ստորաբաժանումում համալրեն նախկին տեղին համարժեք տեղը»։

Մեր տեղեկություններով, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների գերակշիռ մասին արդեն կադրերի ռեզերվ են ուղարկել, ԱԺ-ում չգիտեն՝ ինչ սկզբունքով և ովքեր են աշխատելու։ Ավելի վաղ գրել էինք, որ այս փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ այլևս չի ունենա, ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով կկրճատվի, իսկ մյուս աշխատողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կկնքվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների համար 48 ժամում կառուցված հիվանդանոցը բացվել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով ՊՆ-ն հայտարարել է զորամասին սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց կազմակերպելու մասին Մայիս, 2016 թ. վարչապետը տեսանյութ է հրապարակել Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվել է Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Զինվորը հրազենային վնասվածք է ստացել, պարզվում են հանգամանքները. ՔԿ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5,9 հազարը (տեսանյութ) Դատական նիստերի անհիմն հետաձգումներ, տարիներով քննվող գործեր. ՄԻՊ-ը արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումների մասին «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) Մեղադրանքը հաստատվել է. Սերժ Սարգսյանի մասնակցությամբ գործն ուղարկվել է դատարան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈՒՆՎԱՐԻ) Հայաստանի առաջին օմբուդսմենի պաշտոնում առաջարկվել է Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը Ծուռ հարվածների սինդրոմը. երբ գնդակը նշանառելով մեկ գնդապարկ՝ այն ուղարկում ես ուրիշի մեջ
Ամենաընթերցված
Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ու... ՊՆ բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է ... Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռո... Հունվարի 29-31-ին գիշերները աստիճանաբար տաքանում ե... «Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքի էջը այս երիտասար... Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցներո... Փաշինյանը հրապարակեց Հրայր Թովմասյանին վերաբերող փ... Սա է այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ սորոսականներ... «Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պար... Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, ... «Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի... Քաղաքական դալտոնիզմը հաղթահարելու հրամայական Սա էլ կանցնի, ամուր եղեք․ Շարմազանով Գագիկ Ծառուկյանի խոսքերը խեղաթյուրել ցանկացող սորո... «Լատենտ համակրություն, Համլետի հոր ուրվական». սրան... Փողոց փակելով մարզպետ դառավ, հիմա ասում է՝ փողոցնե... «Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն» Սոցցանցերում զինծառայողների ակտիվությունը հակառակո... Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավա...
website by Sargssyan