Նորվեգիայի արքայադուստրը հրաժարվել է օգտագործել տիտղոսն իր դասախոսությունների շրջանակում
ՄիջազգայինՆորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան հրաժարվել է օգտագործել իր տիտղոսը կոմերցիոն նպատակով։ Այդ մասին նա գրել է իր Instagram-ակաունտում, հաղորդում է Լենտա․Ռու-ն։
Արքայական տիտղոսի օգտագործումը դասընթացների անվանման մեջ, որոնք 47-ամյա արքայադուստրն անցկացնում է իր սիրեցյալի՝ ամերիկացի բուժարար Շաման Դուրեքի հետ (իսկական անունը՝ Դերեք Վերեթ), առաջացրել է նորվեգացիների դժգոհությունը։ Մարթա Լուիզան խոստովանել է, որ դա սադրանք է եւ ընդունել է հետեւորդների կարծիքը։
Ընտանիքի հետ քննարկելուց հետո արքայադուստրը եկել է եզրահանգման, որ կօգտագործի տիտղոսը միայն թագավորական պարտավորությունները կատարելու ժամանակ։ Նորվեգիայի միապետության հետ կապ չունեցող նախագծերը նա կստորագրի իր անունով՝ Մարթա Լուիզա։
Նորվեգացի արքայադուստրը եւ իր զուգընկերն անցկացնում են վեբինարներ եւ դասախոսություններ՝ նվիրված ինքնաճանաչմանն ու կենսական հարմոնիային։
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի եւ Նորվեգիայի թագուհի Սոնիի դուստրն է։ 2002 թվականին նա ամուսնացել է գրող Արի Բենի հետ, որի հետ ունի երեք դուստր։ 2016 թվականին ամուսինները բաժանվել են, իսկ որոշ ժամանակ անց նա սկսել է հարաբերությունները Շաման Դուրեքի հետ։