Իշխանափոխության մեջ լումայի ներդրում չունեցած մարդը միավորներ է հավաքում Նիկոլի ձախողումների վրա. Աշոտյան

Անխոս, Փաշինյանը քննադատելու շատ տեղ ունի, այդ թվում՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական հաշվեհարդարի վերածելու և Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ ԼՀԿ  խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառմանը:

«Դեռևս «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ հանդես է եկել մի ծավալուն տեքստով, որի իմաստը Նիկոլ Փաշինյանին քննադատելն էր` Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով չձերբակալելու համար։ Անխոս, Փաշինյանը քննադատելու շատ տեղ ունի, այդ թվում՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական հաշվեհարդարի վերածելու և Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար։

Իրեն ժողովրդավարական արժեքների ջատագով համարող Արման Բաբաջանյանի քիմքը պահանջում է ոչ թե արդար, թափանցիկ և սահմանադրական դատական պրոցես, այլ նոր քաղբանտարկյալ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։

Ի՞նչ է իրականում ուզում Նիկոլին մեզանից շատ չհավանող, իշխանափոխության օրերին «երրորդ ուղի» պաշտպանող, հետո ԼՀԿ-ով պատգամավոր դարձած, իսկ այժմ առանձին քաղաքական խաղեր մեկնարկած Բաբաջանյանը։

Իրականում Բաբաջանյանի գրառումը ոչ թե Սարգսյանի, այլ Փաշինյանի դեմ է։ Ակնհայտ է, որ իր վերջին շրջանի գոծունեությունը «թավշիստից ավելի թավշիստ» երևալուն է ուղղված։ Իշխանափոխության մեջ լումայի ներդրում չունեցած մարդը մի շարք այլ խմբերի հետ միասին փորձում է միավորներ հավաքել Նիկոլի ձախողումների վրա և դիրքավորվել առավել ռադիկալ դիրքերից՝ ակներև շրջանցելով «Լուսավոր Հայաստանի» ղեկավարությանը։

Իրեն տաքացնողներին առաջինը խայթելու և գցելու նուրբ արվեստը Արմանի քաղաքական կրեդոն է, ինչի մասին ես էլ կարող եմ վկայել։

Ինչևէ, տվյալ պատգամավորի քաղաքական խաղերը մեզ չէին հետաքրքրի, եթե նա չփորձեր սեփական քաղաքական հասակը ավելացնելու համար կանգնել Հանրապետականի և Սերժ Սարգսյանի ուսերին։ Մի քանի առիթով ասել եմ, որ կողմ եմ քաղաքական լյուստրացիային, որի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է քաղաքական կյանքը «գաստրոլյորներից» ազատելու համար։

Ուստի, «Լուսավոր Հայաստանը» պետք է այլևս կամ զուգահեռ պատասխանատվություն կրի իր պատգամավորի գործունեության համար, կամ էլ խոստովանի, որ Բաբաջանյանը սեպարատ խաղերի մեջ է»,- գրել է նա։

Ավագանու անդամը վայր դրեց մանդատը Կոտայքի մարզում 38-ամյա վարորդն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած «Գրիչն այն սիմվոլն է, որ մենք կարող էինք ամբողջ ՍԴ-ն առնել կոնտրոլի տակ, բայց մենք այլ ճանապարհով գնացինք». Փաշինյան Նիկոլն ամեն ինչ հավասարեցրել է ճտիկով գրիչի, զուգարանի ու հնդուշկայի մակարդակի. Շարմազանով (Տեսանյութ) Մխիթարյանը և Ալեքսանյանը ցավակցել են Բրայանտի մահվան կապակցությամբ Ես ասֆալտին փռող եմ, ես ասֆալտին փռվող չեմ․ Մարգարիտա Խաչատրյան (Տեսանյութ) «Ինչպիսի արդարացում էլ լինի, այն ընդունելի չի լինի». Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան Հունվարի 29-31-ին գիշերները աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան Կորոնավիրուսը կանխելու վերաբերյալ խորհուրդներ ՀՀ առողջապահության նախարարությունից Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը դատապարտել է Հենրիկ Հարթենյանի արարքը ՔՊ վերահսկող հանձնաժողովը հայտարարություն է տարածել «Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքի էջը այս երիտասարդը ցանկանում էր ուղարկել ինչ-որ մարդկանց» Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով. Արման Թաթոյանը կոչ է անում չթիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաներին
Ամենաընթերցված
Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռո... Հունվարի 29-31-ին գիշերները աստիճանաբար տաքանում ե... «Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքի էջը այս երիտասար... Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցներո... Փաշինյանը հրապարակեց Հրայր Թովմասյանին վերաբերող փ... Սա է այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ սորոսականներ... «Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պար... Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, ... «Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի... Քաղաքական դալտոնիզմը հաղթահարելու հրամայական Սա էլ կանցնի, ամուր եղեք․ Շարմազանով Գագիկ Ծառուկյանի խոսքերը խեղաթյուրել ցանկացող սորո... «Լատենտ համակրություն, Համլետի հոր ուրվական». սրան... Փողոց փակելով մարզպետ դառավ, հիմա ասում է՝ փողոցնե... «Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն» Սոցցանցերում զինծառայողների ակտիվությունը հակառակո... Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավա... «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք ասող... Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր... Արմեն Հովհաննիսյանը սեփական կյանքով փրկեց առնվազն ...
website by Sargssyan