Իշխանափոխության մեջ լումայի ներդրում չունեցած մարդը միավորներ է հավաքում Նիկոլի ձախողումների վրա. Աշոտյան

Անխոս, Փաշինյանը քննադատելու շատ տեղ ունի, այդ թվում՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական հաշվեհարդարի վերածելու և Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ ԼՀԿ  խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառմանը:

«Դեռևս «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ հանդես է եկել մի ծավալուն տեքստով, որի իմաստը Նիկոլ Փաշինյանին քննադատելն էր` Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով չձերբակալելու համար։ Անխոս, Փաշինյանը քննադատելու շատ տեղ ունի, այդ թվում՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական հաշվեհարդարի վերածելու և Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար։

Իրեն ժողովրդավարական արժեքների ջատագով համարող Արման Բաբաջանյանի քիմքը պահանջում է ոչ թե արդար, թափանցիկ և սահմանադրական դատական պրոցես, այլ նոր քաղբանտարկյալ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։

Ի՞նչ է իրականում ուզում Նիկոլին մեզանից շատ չհավանող, իշխանափոխության օրերին «երրորդ ուղի» պաշտպանող, հետո ԼՀԿ-ով պատգամավոր դարձած, իսկ այժմ առանձին քաղաքական խաղեր մեկնարկած Բաբաջանյանը։

Իրականում Բաբաջանյանի գրառումը ոչ թե Սարգսյանի, այլ Փաշինյանի դեմ է։ Ակնհայտ է, որ իր վերջին շրջանի գոծունեությունը «թավշիստից ավելի թավշիստ» երևալուն է ուղղված։ Իշխանափոխության մեջ լումայի ներդրում չունեցած մարդը մի շարք այլ խմբերի հետ միասին փորձում է միավորներ հավաքել Նիկոլի ձախողումների վրա և դիրքավորվել առավել ռադիկալ դիրքերից՝ ակներև շրջանցելով «Լուսավոր Հայաստանի» ղեկավարությանը։

Իրեն տաքացնողներին առաջինը խայթելու և գցելու նուրբ արվեստը Արմանի քաղաքական կրեդոն է, ինչի մասին ես էլ կարող եմ վկայել։

Ինչևէ, տվյալ պատգամավորի քաղաքական խաղերը մեզ չէին հետաքրքրի, եթե նա չփորձեր սեփական քաղաքական հասակը ավելացնելու համար կանգնել Հանրապետականի և Սերժ Սարգսյանի ուսերին։ Մի քանի առիթով ասել եմ, որ կողմ եմ քաղաքական լյուստրացիային, որի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է քաղաքական կյանքը «գաստրոլյորներից» ազատելու համար։

Ուստի, «Լուսավոր Հայաստանը» պետք է այլևս կամ զուգահեռ պատասխանատվություն կրի իր պատգամավորի գործունեության համար, կամ էլ խոստովանի, որ Բաբաջանյանը սեպարատ խաղերի մեջ է»,- գրել է նա։

Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Գանձակ-Սարուխան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվել է մոտ 30 հա տարածք Երկրաշարժ Արցախում Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) ԱԱԾ-ն Բագրատաշենում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու ՈՒՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 32-ը՝ չզեկուցվող «Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ Գրոզնի շրջանից է. ՀՀ էր եկել սպանությունից 8 օր առաջ. մանրամասներ Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես կիսում եմ իր հետ այդ պատասխանատվությունը. Թունյան ՉԼ․ «Արարատ – Արմենիա» - «Դյուդելանժ»․ Բուքմեյքերների կանխատեսումը «Հրապարակ». ԱԺ նախկին պատգամավորը Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարան Ազարը բաց կթողնի «Ռեալի» առաջիկա 2 հանդիպումները Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը. Փաշինյան «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Թրամփը եւ Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ՌԴ-ին G7 հրավիրել. CNN-ի լրագրող Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյանն՝ ընդդիմադիրներին
Ամենաընթերցված
Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես... Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ...
website by Sargssyan