Օտարությունից՝ Հայաստան. տղաները վերադարձել են հայրենիքին ծառայելու համար

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի զանգվածային լրատվամիջոցների  ներկայացուցիչների համար կազմակերպված այցի ժամանակ զորամասերում և առաջնագծում լրագրողները ծանոթացան Ռուսաստանից և Ղազախստանից եկած զինծառայողների հետ:

Լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Պերմ քաղաքից ժամանած ռուսախոս Մարտին Եղիազարյանը նշեց, որ մայրը մեծ դեր է ունեցել հայրենիքում ծառայելու նրա որոշման մեջ:

«Ես 3 ամսական եմ եղել, երբ տեղափոխվել ենք Ռուսաստանում ապրելու և 18 տարի ապրել եմ այնտեղ: Այժմ եկել եմ այստեղ, որպեսզի իմ հայրենիքում անցնեմ պարտադիր ժամկետային զինծառայության: Արդեն 7 ամիս է ինչ ծառայում եմ, ամեն ինչ լավ ու հարթ է ընթանում: Ճիշտ է, ես հիմնականում ռուսերեն եմ խոսում, բայց ինձ այստեղ ըմբռնումով են մոտենում և փորձում են ամեն կերպ աջակցել»,- նշեց Մարտինը ու հավելեց, որ հայերենով տիրապետում է բոլոր հրահանգներին և հրամաններին:

Նա ընդգծեց, որ ծառայությունը վերջացնելուց հետո վերադառնալու է Ռուսաստան, քանի որ բոլոր բարեկամներն այնտեղ են ապրում:

Մարտինը Պերմում դպրոցից հետո քոլեջում է սովորել՝ փականագործի մասնագիտությամբ:

Մեկ այլ զինծառայող Գոռ Ամիրխանյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքից է եկել հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու:

«16 տարի Ղազախստանում ապրելուց հետո արդեն 1 տարի է, ինչ Հայաստանում եմ ապրում և ծառայությունից հետո էլ շարունակելու եմ ապրել: Պավլոդարում դպրոցն ավարտել եմ, այստեղ ծրագրավորման դասընթացների եմ գնացել ու զորակոչվել եմ բանակ: Արդեն 1 ամիս է, ինչ անցել եմ պարտադիր ժամկետային զինծառայության»,- ասաց Գոռը:

Նրա խոսքով՝ օրը բավականին հագեցած է անցնում, շարային են անում, պատրաստվում են երդման արարողությանը, մարտավարական վարժություններ ենք անում, սովորում ենք մեր պարտականությունները:

Ծառայությունից հետո որոշել է ուժերը փորձել բիզնեսի ոլորտում, սակայն դեռևս հստակ չգիտի, թե որ համալսարան և ինչ ֆակուլտետ կդիմի:

Հանգստի ժամին նորակոչիկները դեռևս փորձում են միմյանց ավելի լավ ճանաչել, զրուցում են տարբեր թեմաների շուրջ: Գոռի խոսքով՝ նաև գրքեր են կարդում, ինչն ինքը շատ է սիրում և այս պահին էլ ապագա մասնագիտությանը վերաբերող՝ բիզնեսի և մարքեթինգի մասին գրքեր է կարդում:

ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժի կողմից արձակվել է շուրջ 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Փորձել է քաղաքացու գրպանից փող հափշտակել, բայց հենց տեղում բռնվել է. նա բերման է ենթարկվել «Չելսիի» մեկնարկային կազմը՝ «Նորվիչի» հետ խաղում (ֆոտո) ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին 35-ամյա գեղարքունիքցին թմրանյութը պահում էր տրակտորի մեջ, բայց ոստիկանները գտան 58-ամյա տղամարդը էլեկտրական զոդման սարքով աշխատելիս ընկել է բետոնե խառնիչի մեջ եւ մահացել Ամարասի դաշտում դիակ է հայտնաբերվել. նախնական տեղեկություններով նա մահացել է ցուլի հարվածից Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է 13 տոկոսով «Դպրոցների հարգելի տնօրեններ, 63 տարեկան մանկավարժներին աշխատանքից ազատելու որևէ մեկի հանձնարարականի մի ենթարկվեք». Բախշյան ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում Հայաստանի համար «Լիվերպուլ» - «Արսենալ». Բուքմեյքերների կանխատեսումը
Ամենաընթերցված
Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես... Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ...
website by Sargssyan