Առաջին լուսանկարները «Պատվից առավելի» նոր եթերաշրջանից, Գևորգի կնոջ աշխատանքը սերիալում և դերասանական կազմում սպասվող փոփոխությունները

Նախորդ ամիս Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել էր «Պատվից առավել» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի վերջին սերիայի բեքսթեյջը։ Նկարահանումների ավարտից կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը մեկնարկել է նոր եթերաշրջանի նկարահանումները։

Tert.am Life-ը ներկա է եղել նախագծի առաջին սերիաների նկարահանմանն ու ներկայացում է բեքսթեյջն ու հետաքրքիր դրվագները։

Ի դեպ, թեև լսարանը շարունակում է քննարկել տարիներ առաջ սիրավեպ ունեցած Գևորգ Գրիգորյանի ու Նաստասյա Գոլովկոյի հարաբերությունները կադրից այն կողմ, նկարահանման հրապարակում Գևորգը շատ ուշադիր է իր կնոջ՝  Սուսաննայի հանդեպ։ Վերջինս նույնպես աշխատում է նախագծում որպես դիմահարդար։

 

Ինչ վերաբերում է հեռուստանովելի սցենարային զարգացումներին՝ պրոդյուսեր Ելենա Արշակյանը հետաքրքիր ու ինտրիգային սերիաներ է խոստանում։ Նոր եթերաշրջանում իրադարձությունները կսկսվեն որոշ ժամանակ անց, սակայն Ելենան նկատեց, որ պատմությունը նախորդի տրամաբանական շարունակությունն է լինելու։ Այս առումով շրջադարձ չկա։

«Հուսով եմ՝ հեռուստադիտողները մեզ սպասում են և հուսախաբ չենք անի նրանց։ Շուտով կլինենք եթերում և հեռուստադիտողների արձագանքից կհասկանանք, թե որքան էինք սպասելի։ Ինչպես առաջին, այնպես էլ այս եթերաշրջանում հետաքրքիր ու ինտրիգայի զարգացումներ են սպասվում։ Կշարունակենք նույն տեմպով և հետևողական կլինենք լսարանի կարծիքին, քանի որ այն շատ կարևոր է մեզ համար»,- ասաց նա։

Դերասանական հիմնական կազմը նոր եթերաշրջանում կպահպանվի, թիմին կմիանան նոր անդամներ, սակայն 1 դերասան կլքի նախագիծը։ «Պատվի առավելում» դեր է ստացել Էվա Խաչատրյանը։ Ելենան հայտնեց, որ Էվայից բացի այլ դերասաններ ևս կմիանան թիմին, սակայն մյուս անունները հայտնել առայժմ չի կարող։

Անդրադառնալով նախագիծը լքող հերոսին՝ Ելենան ասաց, որ հետաքրքրությունը չի կոտրի և չի բացահայտնի նրա անունը․ «Միայն կասեմ, որ իմ կողմից բավականին սիրված ու տաղանդավոր դերասաներից մեկն է լքելու նախագիծը, քանի որ կերպարային գիծն ավարտվում է»։














Ամբողջական նյութը՝  այստեղ

 

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը Լոռու դատախազը նշանակվել է ՀԿԳ վարչության պետ Գանձակ-Սարուխան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվել է մոտ 30 հա տարածք Երկրաշարժ Արցախում Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) ԱԱԾ-ն Բագրատաշենում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու ՈՒՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 32-ը՝ չզեկուցվող «Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ Գրոզնի շրջանից է. ՀՀ էր եկել սպանությունից 8 օր առաջ. մանրամասներ Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես կիսում եմ իր հետ այդ պատասխանատվությունը. Թունյան ՉԼ․ «Արարատ – Արմենիա» - «Դյուդելանժ»․ Բուքմեյքերների կանխատեսումը «Հրապարակ». ԱԺ նախկին պատգամավորը Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարան Ազարը բաց կթողնի «Ռեալի» առաջիկա 2 հանդիպումները Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը. Փաշինյան «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Թրամփը եւ Մակրոնը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ՌԴ-ին G7 հրավիրել. CNN-ի լրագրող
Ամենաընթերցված
Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես... Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ...
website by Sargssyan