Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացել Մեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Օկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսում Երեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա


Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշալի» աճի հեքիաթային բնույթը. Հրանտ Բագրատյան

Blog

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Տնտեսական աճը կազմել է 6.5%։ Սա կայուն ցուցանիշ է, քանզի ի տարբերություն ապրիլի, մայիսի և այլն ցուցանիշների, երբ թմբկահարվում էին միայն դրական դինամիկա ունեցող ճյուղերը, այս անգամ ընդգրկված են տնտեսության բոլոր հատվածները։ 9.7, 9.2, 7.1 և այլն տոկոսներ չկան։ Կիսամյակի թիվն է՝ 6.5։ Ընդ որում, տնտեսական քաղաքականությունը նույնն է, ինչ նախկինում՝ զարգացում հիմնված սպառման ընդլայնման վրա։ Սա ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկինում վարած մակրոտնտեսական քաղաքականությունից։ Տնտեսական հեղափոխություն (չնայած, չեմ սիրում այս բառակապակցությունը) կլիներ, զորօրինակ, իմ նախորդ ստատուսում շարադրած ներդրումային զարգացման մոդելը։

Ինչևէ, թվում է, թե 6.5%-ն էլ վատ չէ։ Սակայն, հենց որ կանգ ես առնում այդ աճի որակի վրա, ապա հիասթափությունը պաշարում է քեզ։ Նախ, 2018-ին ադ նույն ժամանակահատվածում տնտեսական աճը եղել է 8.7%։ Այն ժամանակ ասվում էր, որ տեսեք դեռ ինչէր են լինելու։ Մասնավորապես, տնտեսության կառուցվածքը Փաշինյանը քննադատում էր և ասում, որ այդ ի՞նչ տնտեսություն է որ։ Անցել է 1 տարի։ Աճի գլխավոր գեներատորը` խաղերն են, ամեն տեսակի Vivaroner-ն ու Toto-ները, որոնք ներառված են զվարճությունների մեջ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտուրը (առանց մասնագիտացված խանութների միջոցով իրականացրած առևտրի) ։ Առաջին կիսամյակում սրանց 30%-ոց աճի շնորհիվ ապահովվել է նշված 6.5%-ից 2-ը։ Իրական տնտեսական աճը սոսկ 4.5% է։ Ի՞նչու ենք զգուշանում աճի նման «աղբյուրներից»։ Դրանք (1) սպեկուլյատիվ են, չեն կարող հիմք հանդիսանալ հաջորդիվ տնտեսական աճի համար (2), կրում են ժամանակավոր բնույթ (3) և (4) նման աճերի վրա ծախսված ռեսուրսները կորուստ են տնտեսական համակարգի համար։ Իհարկե, կա փոքրիկ օպտիմիզմ. մշակող արդյունաբերությունն, օրինակ, աճել է 8.7%։ Բայց աճի տեմպի առաջանցիկությունն այնքան չնչին է, որ տնտեսության կառուցվածքի դինամիկան, միևնույնն է, բացասական է։

Մակրոտնտեսական թվերի հակասականությունը նորից կասկածներ են առաջացնում ԱՎԿ կողմից դրանց կեղծելու մեջ։ Այսպես, չնայած տնտեսական աճին, 2019-ի առաջին կիսամյակում բեռնափոխադրումները կազմում են 2018-ի առաջին կիսամյակի 42.5%-ը։ Շինարարության մեջ ներկայացված է 4.7% հավելաճ, մինչդեռ, օրինակ, ցեմենտի կամ ապրանքային բետոնի համապատասխան աճ չկա։ Վատ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում. 7.4% անկում։ Պետք է ուշքի գալ և վերականգնել գյուղնախարարությունը։

Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշալի» աճի մասին դատողություննների հեքիաթային բնույթը։ Այսպես, 1 տարում գործազուրկների թիվն ավելացել է 16 հազ մարդով և կազմել 253.6 հազ մարդ։ Զբաղվածության մակարդակն իջել է 44%-ից իջել է 43.8%-ի, գործազրկությունը 21%-ից դարձել է 21.9%։ Վարչապետի ասածներն աշխատատեղեր ստեղծելու մասով իրականությանը չեն համապատասխանում։ Նորերն, ինչպես եղել է միշտ, այո ստեղծվել են։ Բայց ավելի շատ փակվել է։ Կտրուկ ավելացել են հանցագործությունները։

Ծնվածների թիվը պակասել է, իսկ մահացածներինը ավելացել։ Արդյունքում՝ բնակչության թիվը պակասել է։ Արտագաղթի մասով հստակ թվեր, ինչպես առաջ էր, այլևս չեն հրապարակվում։ Այնուամենայնիվ, ռուսական աղբյուրների համաձայն, ՀՀ-ից ներգաղթն ավելացել 2,5 անգամ։ Ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել 5.6%-ով, իսկ գները սոսկ 2%-ով։ Ավելի խորը վերլուծությունն, ավաղ, օպտիմիստական չէ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3 տոկոսով։ Իսկ ահա աշխատավարձի աճի կուտակայիննի մասով հարցեր կան. դրանք չպետք է ներգրավվեն 5.6%-ի մեջ։ Այս պահին դրանք ծախս են և ոչ թե եկամուտ։ 45 տարի հետո կներգրավեք որպես եկամուտ։

Առկա է արտահանման անկում՝ 0.5%. ընթացիկ դոլարային գներով։ Համադրելի գներով, ցավոք, այս ցուցանիշը չկա։

Հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին, պետական պարտքին, բանկային համակարգին, պետական ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ տիրող իրավիճակին 2019թ օգոստոսի 5-ից հետո (երեկ ԱՄՆ -Չինաստան տնտեսական հակամարտությունը նոր փուլ մտավ, բորսային ինդեքսներն ընկան 3-5%, և այդ ամենը կարող է հանգեցնել նոր տնտեսական ճգնաժամի աշխարհում)»,- գրել է Բագրատյանը:

Ինչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա ԱբրահամյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա ՍողոմոնյանՍա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված