ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ «Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Իշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան Աբրահամյան Հայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան


Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի անխնա քննադատությամբ հանդես է եկել տարիներ շարունակ․ Արման Բաբաջանյան

Blog

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Իր ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր երկրում առկա ինստիտուցիոնալ խնդիրների, նախկին համակարգից ժառանգած արատների մասին։ Վարչապետն իրավացիորեն արձանագրում էր, որ պետական կառավարման համակարգը ամբողջությամբ հիմնված է եղել կոռուպցիայի վրա։

Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև օլիգարխիկ տնտեսությանը՝ հայտարարելով, որ ներկայումս օլիգարխիա, նախկին իմաստով չկա, որ բոլորը ազատ են զբաղվելու ձեռնարկատիրությամբ։ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում հիմնավոր ու փաստարկված կերպով ներկայացնում էր պետության համար կենսական, համակարգային նշանակություն ունեցող հիմնախնդիրները։ Սակայն, ցավոք, մենք նրանից չլսեցինք որևէ խոսք դրանք վերացնելուն ուղղված քայլերի, ծրագրերի մասին։ Խոսքն այդ հիմնախնդիրները վերացնելու ռազմավարության, հայեցակարգի մասին է, ոչ թե հատվածական գործողությունների, որոնք ներկայացնում էր վարչապետը։

Իրականում օլիգարխիան Հայաստանում չի վերացել։ Այո, այն գուցե չունի նախկին ազդեցությունը իշխանության, նրա կայացրած որոշումների վրա, սակայն օլիգարխիան շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ողնաշարը։ Որովհետև անցած մեկուկես տարիներին իշխանությունն այդպես էլ չկարողացավ մշակել ու ներկայացնել Հայաստանի տնտեսության մոդելը, տնտեսական համամասնությունները ու բարիքի ստեղծման գործընթացը արմատապես փոխելու, վերափոխելու ռազմավարություն ու ծրագիր։ Արդյունքում մենք ունենք նախկին պետական կառավարման համակարգը և նախկին՝ օլիգարխիայի ու մենաշնորհների վրա հիմնված տնտեսական մոդելը։

Թե՛ մեկը, թե՛ մյուսը փոխելու համար անհրաժեշտ են ոչ թե մակերեսային, իրավիճակային, այլ համակարգային, ռազմավարական փոփոխություններ, ինչը գործող իշխանությունը կամ չի ցանկանում, կամ որ ավելի հավանական է՝ չի կարողանում իրականացնել։

Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն Հայաստանում գործում է այն նույն պետական կառավարման համակարգը, որը քսան տարի շարունակ սպասարկել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանություններին։

Հայաստանում գործում է այն նույն Սահամանդրությունը, որը գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման նպատակով՝ ներմուծելով սուպերվարչապետության արատավոր մոդելը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սակայն այս համակարգային արատները վերացնելուն ուղղված որևէ քայլ չի արել։ Պետական կառավարման համակարգի փոփոխության մեկերսային, ցուցափեղկային քայլ էր կառավարության նոր կառուցվածքի հաստատումը, որը սակայն ընդամենը մեխանիկական, թվաքանակի կրճատում ենթադրող քայլ էր, և ամենևին չփոխեց նախկին համակարգի տրամաբանությունը։

Նույնը վերաբերում է նաև Սահամանադրությանը, որը փոխելու խոստմամբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սակայն, թերևս չդիմանալով սուպերվարչապետության գայթակղությանը՝ հրաժարվեց դրանից։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, որում Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի անխնա քննադատությամբ հանդես է եկել տարիներ շարունակ։

Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղցկեղի նման տարածված արատները, դրանց հիման վրա գործած պետական կառավարման համակարգը հնարավոր է վերացնել միայն արմատական փոփոխություններով՝ առաջին հերթին փոխելով այն սահմանադրական, իրավական բազան, որը ծնել է այդ համակարգերը։ Նոր իշխանությունը պետք է հիմնահատակ վերացնի այդ համակարգերը՝ ստեղծելով միանգամայն նոր ինստիտուտներ ու կառուցակարգեր, որոնք կսպասարկեն նոր Հայաստանի խնդիրներն ու նպատակադրումները։ Հակառակ դեպքում՝ մենք Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար լսելու ենք բոլորին առանց այդ էլ հայտնի խնդիրների արձանագրումներ՝ առանց դրանք լուծելու ծրագրերի, տարբերակների ու այլընտրանքների։

Այս համատեքստում չափազանց կարևոր է նախկին իշխանությունների գործունեության քաղաքական գնահատականի խնդիրը, ինչի մասին վերջերս խոսվում է այդքան հաճախ՝ ըստ էության դառնալով հանրային պահանջ։ Պետական կառավարման արատավոր, կոռուպցիոն համակարգը, օլիգարխիկ տնտեսությունը չի կարող վերանալ ու վերափոխվել առանց անցյալում դրանց գործունեությանը պետության կողմից տրված իրավաքաղաքական գնահատականի։

Գործող իշխանությունը, սակայն, գոնե առայժմ նման քաղաքական կամք չի դրսևորում՝ խաղաղ գոյակցելով մի կողմից նախկին համակարգի իներցիայի պայմաններում, մյուս կողմից՝ նախկին օլիգարխների միջավայրում»։

Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Կայսրությունների մեծամտությունը ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ«Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԻշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան ԱբրահամյանՀայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք ՉալաբյանՀայաստանում նորածիններին կրկին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՌԴ-ում Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿՑավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ ՀՀ զորքերը ցուցադրում են իրենց կարողությունները «Արծիվ գործընկեր-2025» զորավարժություններում․ Կանզասի ազգային գվարդիա«Հասել ենք դրախտ»… Սոֆի Դևոյանը մեղրամսից կադրեր է հրապարակել 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Երեք պատճառ, թե ինչու է Թրամփը ցանկանում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը․ փորձագետ «Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց՝ կամրջի տակ, զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է Կապանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի Զգուշացում․ առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով «Mercedes G500»-ի և «Toyota RAV4»-ի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնութունները պարզվել են «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասինՓաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան․ Օվերչուկ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ միջանցք ստեղծելու ծրագրերումՖՈՏՈ․ Բլոգերի ամուսինը ավտովթարի է ենթարկվել, վիճակը ծանր է. ով է նա Տոմս կա, տոմս չկա․ ՀՖՖ-ն հայտարարել է Sold out-ի մասին Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում վերջին քայլն են արել խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ ԱլիևԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի մրցաշարումԱնցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել Ալիևը փոխհատուցում է ակնկալում Ռուսաստանից Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՓաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված