Տեխասում խանութի վրա իրականացված հարձակման կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել
Միջազգային
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Walmart խանութում կրակոցների կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դեպքի հետեւանքով մի քանի մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավոր է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անհայտ անձինք կրակ են բացել վերոնշյալ խանութում: Ականատեսներից մեկը հայտնել է, որ խանութում մեկ մարդու է տեսել գլխի շրջանում մահացու վնասվածքով եւ մեկ գնորդի արյունլվիկ վիճակում: