Ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում. Օսիպյանը՝ Հուրգադա-Երևան չվերթների չեղարկման մասին (տեսանյութ)
TVՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ: Գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափի խարդախության հատկանիշներով: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ոստիկանապետ Վալերի Օսօպյանը։ Նա նշեց, որ Հուրգադա-Երևան չեղարկված առաջին չվերթի օրը կազմակերպության գրասենյակ են մեկնել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:
«Այս պահին ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում: Հետագա ընթացքի մասին հավելյալ կտեղեկացնեմ»,-ասաց Օսիպյանը: